Դատավոր Բախշիյանի նախադեպով փորձ է կատարվում վախի մթնոլորտ մտցնել դատավորների մեջ. Էրիկ Ալեքսանյան
Քիչ առաջ ՀՀ դատավորների միությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազությունն ու ԱԱԾ-ն քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթաց է սկսել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ով ներկայիս դրությամբ քննում է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Աշոտ Միանսյանի և Գորիսի փողքաղաքապետեր՝ Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը։
Ակնհայտ է, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ այս գործընթացը փաստացի սկսվեց միայն այն բանից հետո, երբ վերջինս գրավի դիմաց ազատ արձակեց Մանվել Փարամազյանին, Մենուա Հովսեփյանին և Աշոտ Մինասյանին, հետևաբար պարզորոշ է, որ նման պարագայում նրա նկատմամբ իրականացվող այդ գործընթացը չի կարող տեղավորվել իրավական ողջամտության մեջ և լինել իրավաչափ։
ՀՀ ԱԱԾ-ն և ՀՀ դատախազությունն իրենց նման գործելաոճով պարզապես նսեմացնում են Դատական իշխանությունը և առհասարակ քանդում են ողջ դատաիրավական համակարգը։ Հասկանալի է, որ սույն նախադեպով փորձ է կատարվում վախի մթնոլորտ մտցնել դատավորների մեջ, որպեսզի նրանք չհամարձակվեն այն քրեական գործերով, որոնցով հետաքրքրրված է քաղաքական իշխանությունը, լինել անկաշկանդ և կայացնել օրինական որոշումներ, այլ պարզապես կատարեն իշխանության կամքը, այն է՝ բոլորին անխտիր պահել փակի տակ։
Ես՝ որպես փաստաբան, իմ աջակցությունն եմ հայտնում դատավոր Բախշիյանին և պատրաստ եմ հարկ եղած դեպքում ստանձնել նրա պաշտպանությունը։
Կոչ եմ անում իմ բոլոր փաստաբան գործընկերներին չլռել և միանալ հայտարարությանս, քանզի յուրաքանչյուրս նման տեմպերով շատ շուտով զրկվելու ենք անկախ Դատական համակարգ ունենալու մեր կարծես թե վերջին հույսից»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի որոշմամբ փոխվել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խափանման միջոց կալանքը, և նա ազատ էր արձակվել գրավի դիմաց։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան