Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցին 2015-ից ի վեր գրեթե ամեն օր ենթարկվում է գողերի հարձակումներին
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում թուրք-քրդական բախումների կիզակետում հայտնված Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին գրեթե ամեն օր է ենթարկվում ավերածությունների, ինչպես նաև կարևոր թիրախ է դարձել տարածքի գանձագողերի համար: Սուրբ Կիրակոսի դեմ հարձակումները չեն սահմանափակվել 2015թ.-ի ռազմական գործողություններով, այլ շարունակվում են մինչ օրս, փաստում է թուրքական «Հյուրրիյեթ»-ը:
Հիշեցնենք, որ օրերս համացանցում տարածվել էին 2015թ.-ին թուրք-քրդական բախումների ժամանակ Դիարբեքիրի պատմական Սուր թաղամասում կրակի տակ հայտնված և ավելի ուշ պղծված հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու լուսանկարները:
Նկարներից պարզ էր դառնում, որ 2011թ.-ին վերակառուցված ու տեղի հայ համայնքի առաջ իր դռները բացած եկեղեցին ամբողջովին կողոպտված ու պղծված է, ինչպես նաև օգտագործվել է որպես պահեստ և ապաստարան զինված բախումների ժամանակ: Դեռևս անհայտ է մնում, թե ովքեր են եկեղեցին որպես պահեստ կամ կացարան օգտագործել՝ թուքական ԶՈւ-ի զինվորականները, թե քուրդ զինյալները:
Խնդրին անդրադարձած թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը հայտնում է, որ եկեղեցին միայն 2015-ին չէ, որ ենթարկվել է հարձակման, և մեր առաջ հայտնված պատկերը պարբերական թալանի ու հարձակումների արդյունք է, որը շարունակվում է մինչ օրս:
«Ամեն օր եկեղեցուց ինչ-որ բան է գողացվում: Եկեղեցին դեռ արգելված գոտում է: Մենք այնտեղ գնալու համար 10 տեղից ստորագորություն ու անվտանգության երաշխիք ենք տանում, բայց գողերը հեշտ ու հանգիստ մտնում են տարածք: Ռազմական գործողությունների ավարտից ու զինվորականների՝ տարածքից հեռանալուց հետո շատ բան է գողացվել եկեղեցուց՝ անգամ էլեկտրականության լարերը», - պատմել է եկեղեցու հիմնադրամի տնօրեն Էրհան Արըքը՝ նշելով, որ Սուրբ Կիրակոսի վերակառուցման համար տեղի հայկական համայնքը ծախսել էր շուրջ 5 մլն թուրքական լիրա, որի մի մասը պարտքով էր վերցվել քաղաքապետարանից:
2015թ.-ին թուրք-քրդական բախումների կիզակետում գտնվող Սուր պատմական թաղամասի Սուրբ Կիրակոս եկեղեցին ավերածության էր ենթարկվել, այնուհետև պետականացվել: Թեև տեղի հայ համայնքի ջանքերով եկեղեցին հաջողվեց վերադարձնել հիմնադրամին և կանխել Սուրբ Կիրակոսի ամբողջական ավերումը, եկեղեցին վերաբացելն ու տարածք մտնելը մինչ օրս խոչընդոտվում է իշխանությունների կողմից:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը