Վրաստանում COVID-19-ով վարակման դեպքերի թիվն ավելացել է 18274-ով
Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 18274-ով, ինչն ամենաբարձրն է համաճարակի սկզբից ի վեր։ Այս մասին հայտնել են Վրաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնում, փոխանցում է «Նովոստի-Գռուզիա»-ն։
Այսօրվա տվյալները ստացվել են ավելի քան 84.6 հազար թեստերի հիման վրա։ Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում գրանցված կորոնավիրուսային դեպքերի ընդհանուր թիվը շաբաթ առավոտյան հասել է 1.145.508-ի։
COVID-19-ից մահացել է 41 հիվանդ: Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 14911 է: Ապաքինվել է 8400 մարդ՝ ընդհանուր թիվը հասցնելով 995328-ի։
Վրաստանում այս պահին կա կորոնավիրուսի 135243 ակտիվ դեպք։ Նրանցից 5084-ը (հիվանդների ընդհանուր թվի մոտ 4 տոկոսը) բուժվում է հիվանդանոցներում։ 1033 պացիենտի վիճակը ծանր է, 274-ը միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Քովիդ հյուրանոցներում բժիշկների հսկողության տակ է մնում 2091 մարդ, իսկ տնային պայմաններում բուժում է ստանում 128068 մարդ:
35 քաղաքացի մնում է կարանտինային տարածքներում, մոտ 25.3 հազար մարդ մնում է ինքնամեկուսացման մեջ։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը