Թրամփը գոլֆի գնդակով հարվածել է Քլինթոնին. ԱՄՆ նախագահի հումորային տեսանյութը Twitter-ում (տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նույնիսկ երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելուց հետո չի մոռանում դեմոկրատ Հիլարի Քլինթոնի հետ ունեցած մրցակցության մասին:
Ինչպես նշում է Reuters-ը, սեպտեմբերի 17-ին նախագահը Twitter-ի իր միկրոբլոգում կիսվել է մի տեսանյութով, որում ինքը գոլֆի գնդակով հարվածում է նախկին պետքարտուղարին, որն այդ պահին օդանավ է բարձրանում ու իբր գնդակի հարվածի ուժգնությունից գետնին է ընկնում:
«Դոնալդ Թրամփի ապշեցուցիչ հարվածը կեղծավոր Քլինթոնին»,-գրված է եղել տեսանյութին կից:
Հայտնի է, որ տեսանյութն ի սկզբանե հրապարակվել է Twitter-ի օգտատերերից մեկի կողմից, իսկ Թրամփն ավելի ուշ կիսվել է դրանով իր էջում:
Աղբյուրը մանրամասնում է, որ տեսանյութը ստացվել է տարբեր կադրերի համադրության արդյունքում: Նշվում է, որ Քլինթոնն իսկապես ընկել է օդանավ բարձրանալիս, սակայն դա տեղի է ունեցել ոչ թե Թրամփի հարվածից, ինչպես ներկայացված է տեսանյութում, այլ տարիներ առաջ՝ սայթաքելու պատճառով: Միջադեպը տեղի է ունեցել 2011թ., երբ Քլինթոն-Թրամփ դիմակայության մասին խոսք անգամ չկար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփն ասել է, որ Քլինթոնը 2016թ. նախագահական ընտրություններում կրած պարտության համար իրենից բացի մեղադրում է բոլորին:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների