ՄԹ խորհրդարանական Մարկ Փրիթչարդը նշանակվել է Առեւտրի հարցերով հանձնակատար Հայաստանում եւ Վրաստանում
Սեպտեմբերի 12-ին Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանի անդամ Մարկ Փրիթչարդին նշանակել է Միացյալ Թագավորության Առեւտրի հարցերով հանձնակատար Հայաստանում եւ Վրաստանում։
Առեւտրի հարցերով հանձնակատարները վարչապետ կողմից նշանակված խորհրդարանականներ են՝ ընտրված քաղաքական սպեկտրի տարբեր ներկայացուցիչներից: Նրանք զբաղվում են մեկ կամ ավելի նորահայտ շուկաներով, որոնցում ՄԹ կառավարությունն առեւտրային եւ ներդրումային հնարավորություններ է տեսնում: Առեւտրի հարցերով հանձնակատարները աջակցում են տնտեսական աճի խթանմանը՝ հիմնվելով ՄԹ-ի եւ այդ շուկաների միջեւ առկա հարաբերությունների վրա եւ առավելագույնի հասցնելով երկկողմանի առեւտուրը:
Պարոն Փրիթչարդն իր նշանակման առթիվ ասել է. «Ես պատիվ եմ ունեցել ստանալու Վարչապետի հրավերը՝ ստանձնելու ՄԹ Առեւտրի հարցերով առաջին հանձնակատարի դերը Հայաստանում եւ Վրաստանում։ Իմ նշանակումն ընդգծում է Վրաստանի եւ Հայաստանի հետ ՄԹ առեւտրի եւ ներդրումների խթանման կարեւորությունը եւ Նորին Մեծության կառավարության հանձնառությունը մեր երկրների միջեւ առեւտրային եւ գործարար ձեռքբերումների խթանման քաղաքականությանը։ Առկա են առեւտրի եւ ներդրումների շատ հնարավորություններ, որոնք հարկ է իրացնել»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով