Վանաձորի ավագանին Վարչական դատարանում ներկայացուցիչ ընտրելու օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել
Վանաձոր համայնքի ավագանին, հիմք ընդունելով «Տեղական ինքանկառավարման մասին ՀՀ օրենքի 65-րդ հոդվածը, համաձայն որի՝ ավագանու արտահերթ նիստ գումարում է նաև ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, ավագանու արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում, հանդես է եկել 2022 թվականի հունվարի 24-ին, ժամը 11.00-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում ավագանու արտահերթ նիստ գումարելու նախձեռնությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը:
«Նկատի ունենալով, որ՝
- ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող թիվ ՎԴ/13416/05/21 վարչական գործով Վանաձոր համայնքի ավագանին հանդիսանում է պատասխանող և նույն գործով ՀՀ վարչական դատարանի որոշման ու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի հիմքով կրում է հայցադիմումի պատասխան ներկայացնելու պարտականություն, ինչը մինչև օրս կատարված չէ,
- նշված վարչական գործով լիազորված անձ չունենալու պատճառով Վանաձոր համայնքի ավագանին չի կարողանում օգտվել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով, 63-րդ հոդվածով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներից, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-ր հոդվածով նախատեսված կողմի իրավունքներից և պարտականություններից, Վանաձոր համայնքի ավագանին արտահերթ նիստ է հրավիրում հետևյալ օրակարգով․
1․ ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող թիվ ՎԴ/13416/05/21 վարչական գործով պատասխանող Վանաձոր համայնքի ավագանու շահերը ներկայացնելու համար Վանաձոր համայնքի ավագանու ներկայացուցչի լիազորում:
Նշենք, որ Վանաձոր համայնքի ավագանին թիվ ՎԴ/13416/05/21 վարչական գործով զրկված է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով, 63-րդ հոդվածով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներից՝ նշված վարչական գործով Վանաձոր համայնքի ավագանու ներկայացուցիչ չունենալու պատճառով։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ14316/05/21 վարչական գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին 24.12.2021թվականի որոշմամբ արգելված չէ պատասխանողի ներկայացուցիչ լիազորելու հարցով ավագանու նիստի կազմակերպումը և անցկացումը»,- նշված է հաղորդագրությունում։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան