Իմ ընտրությունն անօրինական չէ, դատարանը պետք է պարզաբանի այս հարցը․ Դավիթ Մինասյան
Դատարանը պետք է որոշի՝ արդարացի՞ է «Ապրելու երկիր» կուսակցության պահանջը, թե՝ ոչ, մինչ այդ համայքնում կշարունակվի բնականոն աշխատանքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Փարաքարի համայնքապետ Դավիթ Մինասյանը՝ անդրադառնալով «Ապրելու երկիր» կուսակցության՝ Վարչական դատարան ներկայացրած դիմումին, որով կուսակցությունը պահանջում է Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ անցկացնել։
«Բողոքի ակցիա անելն իրենց իրավունքն է, մենք մեր աշխատանքն ենք շարունակելու։ Ես կարող եմ ասել, որ իմ ընտրությունն անօրինական չէ, ես ընտրվել եմ 14-օրյա ժամկետի ընթացքում։ Մենք հայցով դիմել էինք դատարան, մեր հայցը դատարանը բավարարել էր, ես ընտրվել եմ խոշորացված համայնքի ղեկավար և երդմնակալության օրվանից սկսած իմ բնականոն աշխատանքին եմ անցել։ Դատարանն իր որոշումով պետք է պարզաբանի այս հարցը»,- նշեց Մինասյանը։
Փարաքարի նորընտիր համայնքապետն ասաց, որ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում ինքը, անկասկած, կմասնակցի։
«Ընտրությունների օրը կերեւա, թե ով ավելի շատ ձայն կհավաքի»,- ընդգծեց Դավիթ Մինասյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել էր 10 մանդատ եւ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը ընտրվել էր համայնքի ղեկավար: Թեեւ 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում էր, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով:
Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները (ՔՊ-ն եւ «Դավիթ Մինասյան» դաշինքը) եւ 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է:
Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք, և երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել:
Նույն օրն էլ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանն անվավեր էր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները։
Հունվարի 9-ի ավագանու նիստում «Դավիթ Մինասյան» դաշինք եւ ՔՊ խմբակցությունների միասնական թեկնածու Դավիթ Մինասյանը ընտրվեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար: Նրա թեկնածությանը կողմ քվեարկեցին ավագանու 11 անդամները:
Հայտարարվեց, որ առաջիկա 5 տարիներից առաջին 2,5 տարում համայնքապետ կլինի Դավիթ Մինասյանը, հաջորդ 2,5 տարին՝ Լյուդվիգ Գյուլնազարյանը` ՔՊ-ի թեկնածուն:
Դավիթ Մինասյանը պաշտոնապես երդվել է հունվարի 12-ին:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան