Կառավարությունն անընդհատ ասում էր՝ զոհվածի եղբայրները ունեն ոտ ու ձեռք, թող գնան աշխատեն. Թագուհի Թովմասյան
ԱԺ-ն քննարկում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Վարման կարգով ելույթ ունեցավ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Ուզում եմ տեղեկացնել, որ այս նախագծի հետ կապված հետաքրքիր պատմություն կա։ Դեռևս պատերազմի օրերին Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ մեր հերոսներից մեկը` Հովհաննես Ասատրյանը, քաջություններ է արել և իր մայրիկին պետք է շնորհակալություն հայտնենք։
Իհարկե, հետո պարզվեց, որ Հովհաննես Ասատրյանը երկկողմանի ծնողազուրկ է և անհետ կորած։ Դրանից հետո ես այդ ընտանիքի կողքին եմ եղել։ Հետո հայտնաբերվեց նրա մոխրացած մարմինը ու երկար ժամանակ կառավարության հետ, ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր ձևաչափով փորձում էինք նրա երկու եղբայրներին դարձնել շահառու։ Անընդհատ ստանում էինք պատասխան, որ եղբայրները ունեն ոտ ու ձեռք, թող աշխատեն։ Ես շատ ուրախ եմ, որ կառավարությունը որոշումը փոխել է»։
Թովմասյանը նշեց, որ այս նախագծով հնարավորություն է տրվում զինծառայողների հարազատներին օգտվել հիմնադրամից և ընդգծեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան