Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեկ առողջություն, մեկ ապագա Հավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքի Կանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆ Ղրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից Վարչապետը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ) Իրազեկում․ ՀայՓասի գրասենյակների ծառայություններ, արտերկրում գտնվող անձանց դիմումներ Ֆրանսիայում կիբեռհարձակման հետևանքով խափանվել են արյան բանկերի սառնարանները Իրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես դա ցանկանամ. Թրամփ Մենք ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում ԿԳՄՍ նախարարը և Պեդրո Դիասը քննարկել են սպորտի ոլորտում համագործակցության հնարավորությունները Հռոմի պապ Լևոն XIV-ն ընդունել է աշխարհահռչակ երաժիշտ Բոբ Դիլանին

Մեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցըՌոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականիցՎարչապետը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Իրազեկում․ ՀայՓասի գրասենյակների ծառայություններ, արտերկրում գտնվող անձանց դիմումներ Ֆրանսիայում կիբեռհարձակման հետևանքով խափանվել են արյան բանկերի սառնարաններըԻրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես դա ցանկանամ. ԹրամփՄենք ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացումԿԳՄՍ նախարարը և Պեդրո Դիասը քննարկել են սպորտի ոլորտում համագործակցության հնարավորություններըՀռոմի պապ Լևոն XIV-ն ընդունել է աշխարհահռչակ երաժիշտ Բոբ ԴիլանինԹրամփը կարծում է, որ իրեն մոլորեցրել են Իրանի դեմ պատերազմի հարցում. CNNԴեմոկրատների հաղթանակը վտանգի տակ է դրել Թրամփի բազմամիլիարդ նախագծերը. AxiosՄեր հանձնառությունն է՝ րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արարատ ՄիրզոյանԳլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններինԳագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսովՎերականգնվել է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականության իրավունքը 18 հողամասի նկատմամբՍամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսովՅաննինայի Առևտրի պալատի նախագահը գործարարների հետ կայցելի ՀայաստանՀայՓասի գրասենյակներ պետք է դիմել միայն նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համարՀայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնությունումԳյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացինԿոնգրեսում դեմոկրատների հաղթանակը կնպաստի Կիևին ցուցաբերվող աջակցության ընդլայնմանըԼիվերպուլը լարված պայքարում 2:3 հաշվով զիջեց ՖեներբահչեինՀայկական ծաղիկները ներկայացվել են Նիդերլանդներում անցկացվող IFTF 2026 միջազգային ցուցահանդեսումՋեյ Դի Վենսը Հանրապետականների պարտության պատճառը համարել է Իրանի դեմ պատերազմըԴիզելային վառելիքի գործարքը Թրամփի և Ռուսաստանի միջև վտանգված է. Financial TimesՀայաստանը նախատեսում է Եվրոբասկետներին մասնակցել բոլոր վեց տարիքային հավաքականներովՆոյեմբերի 5-ը ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես Հետախույզի օր (տեսանյութ)2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները. ԵվրահանձնաժողովՂազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցովՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինՔաղաքացիների անուններով բանկային հաշիվներ են բացում և վարկեր ձևակերպում. ԿԲ-ն զգուշացնում է նոր խարդախության սխեմայի մասին․Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերը միասնական հայտարարություն են տարածելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցումՎարչապետը ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին` բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար (տեսանյութ)Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Կրետեում անցկացվում է շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնությունըԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելԵրևանում անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետոԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագաՔննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերըԵրեք տարի, երեք մրցաշրջան
Հայաստան

«Փաստացի այս գործընթացով Թուրքիան բերվում է Ղարաբաղյան գործընթաց». Հայկ Մամիջանյան

168.am–ի հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն անդրադառնալով հունվարի 14-ին Մոսկվայում Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպմանը և երկուստեք տարածած հայտարարությանը, թե հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, հիշեցրեց՝ վերջին անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը կառուցողական անվանեց թշնամի պետության ղեկավարին, դրանից որոշակի ժամանակ անց պատերազմ սկսվեց:

«Թշնամուն կարելի է անվանել ինչ ասես, բայց կառուցողական անվանելու պարագայում, եթե խնդիրը չի լուծվում, մեկ պարզ տրամաբանություն է առաջ գալիս՝ ուրեմն դու ես ապակառուցողական: Նմանօրինակ կիքսերից ես այլևս չեմ զարմանում, նույնիսկ չեմ զարմանում, որ իրենք այնքան անփույթ են, իբր անփույթ են, որ տարբեր լեզուներով ԱԳՆ կայքում հայտարարություն են արել, և հայերեն տարբերակում բացակայում էր պոզիտիվ բառը, միայն Արմեն Աշոտյանի բարձրաձայնելուց հետո ավելացրեցին: Նույնիսկ չեմ խոսում դրոշի պատմության մասին, որը խայտառակություն էր, չեմ խոսում նրանից, որ Քըլըչի պարագայում առկա է Թուրքիայի նախագահի հրամանագիր, իսկ այստեղ չկա: Այսինքն՝ Ռուբեն Ռուբինյանն անհասկանալի կարգավիճակում է, այսինքն՝ Ալեն Սիմոնյա՞նն է ՀՀ արտաքին քաղաքականության որոշողը, որ նա է բանակցողին նշանակում: Այս անփութության, փնթիության մասին նույնիսկ չեմ էլ ուզում խոսեմ:

Ես հասկանում եմ, որ որոշ մարդկանց համար Հայոց ցեղասպանության ժամանակ թափված արյունը ինչ-որ շատ հեռու է, և իրենք թուրքերից ուզում են հարցնել՝ մեզ ցեղասպանել ուզո՞ւմ եք, թե՞ ոչ»,- նշեց Հայկ Մամիջանյանը:

Նա հատուկ ուշադրություն դարձրեց հետևյալ հարցի վրա, թե ո՞ւր են այն փաստերի արձանագրերը, ըստ որի՝ Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ «բայրաքթարներից» զոհվել են հայորդիներ, կամ Թուրքիայի խորհրդարանում իրենց փոխնախագահի արած հայտարարությունը, որ 44-օրյա պատերազմում ներգրավված են եղել Թուրքիայի հատուկ ծառայության ներկայացուցիչներ: Նաև հարց է առաջնում՝ ինչո՞ւ ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն չի արել, որ հաստատվել է հայկական կողմի բարձրաձայնած խնդիրը առ այն, որ Թուրքիան ակտիվ դերակատարում է ունեցել 44-օրյա պատերազմում:

«Լավ, երբ իրենք խոսում են, այսպես ասած՝ «միջանցքային» տրամաբանությունից, երբ Չավուշօղլին ասում է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ համաձայնեցրել է ավիահաղորդակցության վերսկսման խնդիրը և հետագայում էլ անդադար խորհրդակցելու են: Կամ, երբ օգոստոսին Էրդողանն ասում էր՝ միջանցքի, Կարսի պայմանագրի ու Արցախի հարցը լուծված է, բա սրանց արձագանքներն ո՞ւր են: Այս ելքային վիճակները՝ այս ելքային տվյալներով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց մուտք գործելը հղի է մի շարք խնդիրներով: Սա հերթական հարթակն է, որով իրենք փորձում են հրաժարվել Արցախի հիմնախնդրից, Արցախի նկատմամբ, Հայաստանի պատասխանատվությունից: Խելքին մոտիկ տնտեսական մեկ վերլուծություն չկա: Կառավարություն, որը չի կարող պարտադրել տոպրակների տրամադրում խանութներում, պատրաստվում է պայքարել թուրքական փողի՝ հայկական տնտեսության նկատմամբ էքսպանսիայի դեմ՝ ծիծաղելի է, չէ՞: Փաստացի այս գործընթացով Թուրքիան բերվում է Ղարաբաղյան գործընթաց: Ուզում եմ հիշեցնել, որ «Ցյուրիխյան արձանագրությունների» ժամանակ, որի հետ փորձում են զուգահեռներ տանել, բայց իրականում որևէ զուգահեռ չկա, այդ գործընթացն առաջին հերթին միտված էր նրան, որպեսզի Թուրքիան բացարձակ աղերս չունենա Ղարաբաղի հետ»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում