Ռայիսին Պուտինի հետ կքննարկի երկկողմ համագործակցության հարցեր
Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում հանգամանալից բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տարբեր հարցերի շուրջ, մասնավորապես՝ նախատեսվում է քննարկել համագործակցությունը մշակութային, քաղաքական եւ տեխնոլոգիական ոլորտներում, երկուշաբթի ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն, տեղեկացրել է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Նախագահ (Ռայիսիի) այցը կատարվում է Ռուսաստանի նախագահ (Վլադիմիր Պուտինի) հրավերով, ուղեւորությունը կարեւոր նշանակություն ունի... Ռայիսին հանգամանալից հանդիպում կունենա պաշտոնակցի հետ, կքննարկի տարբեր հարցեր. օրակարգում են տարբեր թեմաներ, այդ թվում նաեւ համագործակցությունը քաղաքական, մշակութային եւ տեխնոլոգիական ոլորտներում... Հույս ունենք, որ այցը կունենա իր ձեռքբերումները»,- ասել է Խաթիբզադեն ԱԳՆ ամենշաբաթյա մամուլի ասուլիսում։
Ավելի վաղ ԻրՐանի կառավաության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադորին ասել էր, որ Ռայիսին Մոսկվա կմեկնի հունվարին։ Այս առնչությամբ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Ռայիսիի Ռուսաստան այցելության հնարավորությունը քննարկվում է, ժամկետների մասին հայտնի կլինի ավելի ուշ։ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Ռայիսիի այցը Ռուսաստան շատ կարեւոր կլինի, անհրաժեշտ կլինի կատարել հարաբերությունների հաշվառում՝ նկատի ունենալով փոփոխություններն Իրանի ղեկավարությունում։ Լավրովն ընդգծել է, որ կողմերը պետք է քննարկեն տնտեսական օրակարգը, միջազգային քաղաքականության հարցերը, աշխատանքը ՄԱԿ-ում եւ միջազգային այլ կազմակերպություններում։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը