Պաշտպանությունը բողոքարկել է մոսկովյան բանկում պատանդներ վերցրած Արամ Պետրոսյանի դատավճիռը
Պաշտպանությունը բողոքարկել է գործարար Արամ Պետրոսյանի դատավճիռը, որը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ Մոսկվայում «Սիթիբանկ»-ի մասնաճյուղում պատանդներ վերցնելու համար: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա փաստաբան Ստանիսլավ Մալցևը:
«Մենք բողոք ենք ներկայացրել ՌԴ գերագույն դատարան, որով խնդրում ենք մեղմել դատավճիռը և արդարացնել Պետրոսյանին «ահաբեկչական գործողություն» հոդվածով»,- ասել է պաշտպանյալը:
Դատարանը Պետրոսյանին մեղավոր է ճանաչել ՌԴ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի 2-րդ մասով (որպես զենք որևէ առարկայի օգտագործմամբ երկու կամ ավելի մարդկանց պատանդ վերցնելու մասին) և 205-րդ հոդվածի առաջին մասով (ահաբեկչական գործողություն): Նրան նշանակվել է պատիժ՝ խիստ ռեժիմի բանտում 12 տարվա ազատազրկման տեսքով:
Արամ Պետրոսյանը մասամբ ընդունել է մեղքը: Մասնավորապես՝ քննության ընթացքում գործարարն ընդունել է պատանդներ վերցնելու մեղքը, բայց ոչ ահաբեկչության սպառնալիքը: Պետական մեղադրողը խնդրել էր դատապարտել մեղադրյալին 13 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի կալանավայրում:
Հիշեցնենք, որ սնանկացած հայ գործարարը մոսկովյան բանկի մասնաճյուղ էր ներխուժել անցած տարվա օգոստոսին և չորս պատանդ վերցրել՝ սպառնալով պայթեցնել շենքը: Նա ինքնակամ հանձնվել էր ոստիկաններին և ավելի ուշ պարզաբանել, որ այդ քայլով ցանկացել է ուշադրություն հրավիրել բիզնեսում առկա խնդիրների վրա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով