Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերը գնելը խախտում է ԱՄՆ օրենքը․ սենատոր
Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգեր գնելը խախտում է ԱՄՆ օրենքը եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրի նկատմամբ ավտոմատ կերպով պատժամիջոցների սահմանում ենթադրում։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին հղված նամակում հայտարարել է դեմոկրատ սենատոր Բեն Քարդինը, փոխանցում է Politico-ն։
Սենատորը զգուշացնում է, որ Անկարայի Անկարայի կողմից Ս-400-ներ գնելը խախտում է Ռուսաստանի դեմ կոնգրեսի պատժամիջոցները ։ Օրենքի համաձայն՝ պատժամիջոցները տարածվում են «բոլորի վրա, ովքեր գործարք են կնքում ՌԴ-ի պաշտպանական կամ հետախուզական բնագավառների հետ»,-գրում է Քարդինը։
«Այդ պարտադիր պատժամիջոցները ապագայում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների վրա Ռուսաստանի հարձակումը զսպելու Միացյալ Նահանգների պարտավորվածությունն է»,-ասվում է Քարդինի՝ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին եւ Ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինին ուղղված նամակում։
«Ցավոք, որպես ԱՄՆ դաշնակից՝ Թուրքիան այս կրիտիկական պահին Մոսկվայի կողքին է»,-հավելել է Քարդինը։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...