Ադրբեջանի եւ եվրապատգամավորների մասնակցությամբ սեքս-սկանդալ է սպասվում
«Ադրբեջանական լվացքատուն» կոչված կոռուպցիոն սխեմայի բացահայտումից հետո, որով բրիտանական մամուլը ցույց տվեց Ալիեւների փողերի լվացման եւ եվրապաշտոնյաների կաշառելու սխեմաները, Ադրբեջանի եւ եվրապատգամավորների մասնակցությամբ նոր սկանդալ է սպասվում եւ այս անգամ դա սեքս-սկանդալ կլինի, հայտարարել է Եվրամիությունում Ադրբեջանի նախկին դեսպան, այժմ Բաքվի պահանջով Ինտերպոլի կողմից հետախուզվող Արիֆ Մամմադովը:
Նրա խոսքով՝ Ֆրանսիայում Ադրբեջանի իշխանությունների գլխավոր լոբբիստը՝ Ֆրանսիայում Ադրբեջանի ընկերներ ասոցիացիայի նախագահ Ժան Ֆրանցիս Մանսելը եւ կինը բավական տարօրինակ սեքս նախասիրություններ ունեն, որոնց համար պարբերաբար Բաքու են գալիս եւ Ադրբեջանի կառավարությունը վճարում է դրա համար:
«Նրանցից բացի կան նաեւ այլ սենատորներ եւ եվրապատգամավորներ, որոնք Ադրբեջան են գալիս իբրեւ թե գործուղման, սակայն մեր երկրում են հայտնվում սիրային հանդիպումների համար: Եվ իհարկե, այս ամենը մեր հաշվին: Դրա շնորհիվ էլ սենյակները նախապես պատրաստված են եղել եւ իշխանություններն ամեն ինչ տեսագրել են: Քանի որ նրանք գալիս էին իրենց կաշառքների հետեւից, շատ փող ունենալով կորցրել էին զգոնությունը: Այս ամենը կարդալով, կարծում եմ, իշխանությունները հասկանում են, որ ես շատ այլ բաներ եւս գիտեմ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Մամմադովը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել