Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միջամտել են ոստիկանները Արարատ Միրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը դիտարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը Բացառիկ հանդիպում կինոյի լեգենդ Ջեյմս Քամերոնի հետ Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության Պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող. ՀՀ ՊՆ Անահիտ Ավանեսյանը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում կայացած քննարկմանը Քրեական ու համայնքային ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել Կառավարության դեկտեմբերի 30-ի որոշումը համապատասխանեցվեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի դրույթներին Հայաստանի ԱԳՄԱ նախարարի և Բենինի ԱԳ նախարարի հանդիպումը ԱՄՆ-ն ու Իրանը շարունակում են բանակցությունները, սակայն տարաձայնությունները պահպանվում են Գրիպի շրջանառության ակտիվացում է սպասվում․ պատվաստվել կարելի է անվճար Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում

Միջամտել են ոստիկաններըԱրարատ Միրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը դիտարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերըԲացառիկ հանդիպում կինոյի լեգենդ Ջեյմս Քամերոնի հետՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննությանՊայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող. ՀՀ ՊՆԱնահիտ Ավանեսյանը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում կայացած քննարկմանըՔրեական ու համայնքային ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերելԿառավարության դեկտեմբերի 30-ի որոշումը համապատասխանեցվեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի դրույթներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարի և Բենինի ԱԳ նախարարի հանդիպումըԱՄՆ-ն ու Իրանը շարունակում են բանակցությունները, սակայն տարաձայնությունները պահպանվում ենԳրիպի շրջանառության ակտիվացում է սպասվում․ պատվաստվել կարելի է անվճարՀայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենումԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀայաստան-Եվրամիություն գործընկերությունը զարգանում է արագ և ավելի ամուր է, քան երբևէ. Ֆոն դեր ԼայենՀՀ ԱԳՄԱ նախարարի մասնակցությունը «Խաղաղության միջոցով բարգավաճում․ ներդրումներ Թրանս-Կասպյան առևտրային երթուղում և ԹՐԻՓՓ-ում» թեմայով հանդիպմանըԱյց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Գյումրու թիվ 4 հիմնական դպրոցԴատարանը ժամանակավորապես վերականգնել է լրատվամիջոցների մուտքը Սպիտակ տունՀայտնի են Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերի մրցակիցները Օլիմպիադայի 8-րդ տուրումԱրտասահմանյան բանկերի քարտապաններից հափշտակել է 8 մլն 300 հզր դրամ, փոխանցել ՊԵԿ-ում բացված հաշվեհամարինՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ (տեսանյութ)Հայաստանը ձգտում է COP17 համաժողովը դարձնել հարթակ, որը կամրջում է հանձնառություններն ու դրանց իրականացումըՍի Ծինփինը ժամանել է ԱՄՆ, Թրամփն անձամբ է դիմավորել նրանՍպասվում է առանց տեղումների եղանակՓաստագրված 16 արձանագրում, որոնցով արտահայտվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամըՎարչապետն աշխատանքային ընթրիք է ունեցել ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղմանը (տեսանյութ)Խուզարկությամբ առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա (տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՃանապարհ դեպի նոր սերնդի կենսաչափական համակարգ (տեսանյութ)Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերըԿայացել է Հայաստանի և Հունաստանի վարչապետների հանդիպումը (տեսանյութ)Նյու Յորքում կայացել է ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի հանդիպումը (տեսանյութ)Վարչապետը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրաՀՀ վարչապետը և Ֆինլանդիայի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հետագա քայլերը (տեսանյութ)Քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման գործում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըՆիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը (տեսանյութ)Հանդիպում Համահայկական ուսանողական ասոցիացիայի անդամների հետ (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԱմերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետՀայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիանՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումՆուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ)Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններումԱռաջին նոր երգ` հարսանիքից հետոԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալինԱռաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում«Սև թիկնոցը» վերադառնում էԵրևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխան
Հայաստան

Ալեն Սիմոնյանի առանձնատան ծախսերը գաղտնի են պահվում

Ինպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Ալեն Սիմոնյանը չբավարարվելով բյուջեի հաշվին շուրջ 200 հազար դոլարանոց պադավատ գնելով՝ մի բան էլ Կոնդի կառավարական ամառանոցն էր վերանորոգում այնտեղ տեղափոխվելու համար։

Տեղեկացրել էի, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին հարցում էի հղել՝ պահանջելով պարզաբանել հետևյալ հարցերը․

1․ Կառավարական կոնկրետ ո՞ր առանձնատունն է վերանորոգվում Ալեն Սիմոնյանի համար։

2․ Ե՞րբ են սկսվել վերանորոգման աշխատանքները և ե՞րբ կավարտվեն դրանք։

3․ Որքա՞ն գումար է ծախսվել և ծախսվելու այդ առանձնատան վերանորոգման համար, և ի՞նչ միջոցներից են հատկացվել այդ գումարները։

4․ Որքա՞ն գումար է ծախսվելու այդ առանձնատան կահավորման համար։ Ո՞ր ընկերությունից է ձեռք բերվելու կահավորումը, և արդյոք այլ ընկերությունների համար մրցույթ հայտարարվե՞լ է Ալեն Սիմոնյանի կառավարական առանձնատան կահավորման համար, թե՞ գնումը կատարվել է մեկ անձից։

5․ Վերանորոգվող այդ առանձնատունը վերջին անգամ ե՞րբ էր վերանորոգվել և որքա՞ն գումար էր ծախսվել այդ նպատակով։

6․ Արդյոք ՀՀ ԱԺ նախկին նախագահ, այժմ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեռ շարունակո՞ւմ է բնակվել իր կառավարական առանձնատանը։ Եթե այո, ապա ե՞րբ է պատրաստվում դուրս գալ այնտեղից և վերադարձնել կառավարության հաշվեկշռին։

7․ Որքա՞ն գումար էր ծախսվել Արարատ Միրզոյանի առանձնատան վերանորոգման համար, ո՞ր թվականին և ի՞նչ միջոցներից։ Ե՞րբ էր այն վերջին անգամ վերանորոգվել և որքա՞ն գումար էր ծախսվել այդ նպատակով։

8․ Որքա՞ն գումար էր ծախսվել Նիկոլ Փաշինյանի առանձնատան վերանորոգման համար, ո՞ր թվականին և ի՞նչ միջոցներից։ Ե՞րբ էր այն վերջին անգամ վերանորոգվել և որքա՞ն գումար էր ծախսվել այդ նպատակով։

Եվ աշխարհի «ամենաժողովրդավար» կառավարությունից պատասխանել են, որ այդ ծախսերը գաղտնի են ու հրապարակման ենթակա չեն։

Իմ հարցմանը Արայիկ Հարությունյանը մասնավորապես պատասխանել է․

««Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման (…) համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները:

Հաշվի առնելով վերոնշյալը և հիմք ընդունելով «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների» մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը, փաստաթղթերին կարող եք ծանոթանալ տեղում՝ այցելելով ՀՀ վարչապետի աշխատակազմի Առաջին բաժին:

Ինչ վերաբերում է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ կառավարական առանձնատանը բնակվելու հարցին, ապա առանձնատներում բնակվում են ՀՀ վարչապետը և Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ իրենց ընտանիքով»:

Փաստորեն, ընդամենը 3 տարի պահանջվեց, որ կառավարական առանձնատնից պարբերաբար լայվ մտնող, այնտեղի սաունան, սառնարանը, վերանորոգումն ու ամեն անկյունը ցուցադրող «հեղափոխականները» վերածվեն Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա»-ի հերոսների։