Մենք իրավունք չունենք ներելու այն մարդկանց, որոնք դիտավորությամբ վնաս են պատճառում մեր համայնքին. Մամիկոն Ասլանյան
Վանաձորի ՏԻՄ համամասնական ընտրություններում առավել մեծ թվով ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից Ամանորի շնորհավորական ուղերձ է հղել.
«Սիրելի՛ վանաձորցիներ, Դարպաս, Գուգարք և Շահումյան համայնքների սիրելի՛ բնակիչներ,
Ավարտին է մոտենում 2021 թվականը, որը, կարծեք թե, պիտի վերջնարդյունքում մեր խոշորացված համայնքին տար ապագայի, մեր համատեղ ծրագրերի նկատմամբ տեսլական, առարկայական փոփոխությունների մեկնարկ, բայց, ցավոք, մեր շուրջը տեղի են ունենում իրադարձություններ, որոնք դժվար է նկարագրել բանականության շրջանակներում: ինչևէ, մենք իրավունք չունենք շեղվելու մեր համայնքը զարգացնելու և շենացնելու ուղուց:
Իմ նկատմամբ տեղի ունեցող տհաճ երևույթները ես ընդունում եմ որպես ոտնձգություն ոչ թե իմ անձի, այլ մեր ողջ համայնքի նկատմամբ: Ես ինձ այստեղ միայնակ չեմ զգում, ինձ միշտ ուղեկցում է մեր բոլոր համակիրների էներգիան, ջերմությունը:
Անցյալում թողնելով բացասական ողջ լիցքերը՝ շնորհավորում եմ մեր բոլոր համաքաղաքացիների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Ցանկանում եմ մեր մեծ երկրին բարօրություն, մեր փոքր հայրենիքին՝ շենություն, բարեկեցություն, իսկ յուրաքանչյուրիդ՝ առողջություն, երջանկություն, նորանոր ձեռքբերումներ:
Մենք ներելու ենք բոլոր այն մարդկանց, ովքեր անձնական նեղություն ու տհաճություն են պատճառել մեզ, բայց մենք իրավունք չունենք ներելու այն մարդկանց, ովքեր դիտավորությամբ վնաս են պատճառում մեր համայնքին, ովքեր հանցավոր անտարբերություն են դրսևորում մեր քաղաքների ու գյուղերի նկատմամբ:
Աստված պահապան բոլորիս:
Եվս մեկ անգամ շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Միշտ ձեր՝ Մամիկոն Ասլանյան»։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան