Քանի դեռ նման անարդարություն կա, Նոր տարին նշելն այնքան էլ բարոյական չէ. Արմեն Աշոտյան
Շատ կարեւոր է, որ մեր հասարակությունը բլինչիկից եւ տոլմայից զատ, նաեւ կան մարդիկ, որոնք շարունակում են այս իշխանությունների կողմից հետապնդվել իրենց հայրենասիրության, քաղաքական հայացքների, ազատամտության եւ ստեղծված իրավիճակի հետ չհամաձայնելու համար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 31-ին, դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով, այդ մարդկանցից ամենանշանայինը «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն է. «Ժամանակը Հայաստանում կանգ է առել 2020-ի նոյեմբերի 9-ին, քանի որ մեր վերջին անհետ կորած զինվորը չի վերադարձել, վերջին ռազմագերին չի վերադարձել, վերջին զոհվածի արյունը չի թաղվել Եռաբլուրում, եւ չի պատժվել այս ամենի մեղավորը: Սա անարդեար է եւ քանի դեռ նման անարդարություն կա, նշել Նոր տարին այնքան էլ բարոյական չէ այդ մարդկանց նկատմամբ:
Աշոտ Մինասյանը մենակ չէ, իր հետ ազատազրկված են Առուշ Առուշանյանը, Մամիկոն Ասլանյանը, Գառնիկ Իսագուլյանը, Արամ Մկրտչյանը, Նարեկ Մանթաշյանը, էլի բազմաթիվ մարդիկ, որոնց համար Հայաստանը չի վարտվել նոյեմբերի 9-ին, նրանք ունեն տեսլական, որը Հայաստանն առանց Նիկոլ է: Որքան այս մարդը փորձում է մեզ ծախել աշխարհին լիկվիդացիոն գներով, ծախել Արցախը, «Եռաբլուրը», այս մարդիկ վտանգ են բոլորիս համար»,-հայտարարեց Աշոտյանը՝ հավելելով, որ եթե 2022-ին մոռնանք մեզ հետ կատարվածը, ապա 2023-ին կարող է Ամանորը նշենք ոչ թե Ձմեռ պապի հետ, այլ Նոել բաբայի հետ, ինչպես Թուրքիայում են նշում:
Աշոտյանի խոսքով, այստեղ չկա ոչ իրավաբանություն, ոչ իրավունք, ոչ արդարություն, ոչ օրենքի գերակայություն. «Կա անհնազանդներին պատժելու եւ դրա միջոցով մյուսներին վախեցնելու ստոր, թուրքաբարո գործելաոճ: Դա չի անցնելու»:


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս