Անվտանգությունը մարդու իրավունքներից կտրողն ի վերջո զրկվում է նաև անվտանգությունից. Արման Թաթոյան
Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը երկրի անվտանգության երաշխիք են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Անվտանգությունը մարդու իրավունքներից կտրողն ի վերջո զրկվում է նաև անվտանգությունից:
Որքան պաշտպանված են մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, այնքան ամուր է անվտանգությունը և հակառակը՝ որքան թույլ են պաշտպանված մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, այնքան թույլ է երկրի անվտանգության համակարգը:
Այս սկզբունքային մոտեցումը մեզ համար հիմա առավել, քան կենսական է:
Առանց մարդու, առանց սահմանային բնակիչների իրավունքների, կյանքի կոնկրետ խնդիրների անվտանգության հարցերն առաջ տանելը մեզ կշարունակի դարձնել ռազմաքաղաքական անարդար գործընթացների զոհը:
Պատերազմից հետո ստեղծված իրավիճակում այս մոտեցումը մեզ միայն կուժեղացնի:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ԵԱՀԿ հետ համագործակցության շրջանակում ներկայացնում է իրազեկող տեսանյութ այն մասին, թե ինչ կարևոր դեր ունի անվտանգության ոլորտի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությունը։
Տեսանյութի նպատակն է ցույց տալ, թե ինչպես է վերահսկվում մեր երկրում անվտանգության ոլորտի մարմինները՝ Զինված ուժեր և ՊՆ, ԱԱԾ, Ոստիկանություն, ԱԻՆ, իրավապահ մարմիններ: Տեսանյութը նաև ցույց է տալիս, թե որքան կարևոր է դրանց արդյունավետ ու թափանցիկ աշխատանքի համար հատկպես արտաքին վերահսկողությունը, որում ազդեցիկ դեր ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան