«Ձեր հավատքը մեռնի, ղեկվարություն, ո՞ւր եք». Անօթևանների կացարանը ազատելու համար բնակիչներին երկու օր ժամանակ են տվել
Վարդաշեն 9-րդ փողոցում գտնվող անօթեւանների կացարանի բնակիչներին տնօրինությունը հրահանգել է 2 օրում ազատել կացարանը: Կացարանը «Հանս Քրիստիան կոֆոեդ» բարեգործական հիմնադրամինն է, որը 2004-ից զբաղվում է այս գործունեությամբ, հաղորդում է 168.am-ը:
Անօթեւանների կացարանի բնակիչ Արտաշես Վարդանյանը հայտարարեց, որ իրենց այստեղ շատ լավ են վերաբերվում, սակայն քիչ առաջ տեղեկացրել են, որ պետք է լքեն տարածքը. «Հիմա մենք խնդրում ենք բոլորի օգնությունը, որ մեզ ձմռան այս եղանակին դուրս չհանեն: Մեր մեջ կան նաեւ հաշմանդամներ, ազատամարտիկներ: 93 հոգի այս պահին ապրում է անօթեւանների կացարանում: Մեկ օր ժամանակ են տվել, որ ազատենք տարածքը, եւ ոչ մի այլընտրանք չեն առաջարկում: Չենք էլ ուզում լսել որեւէ այլընտրանքի մասին: Պատճառաբանությունն այն է, որ սոցապ նախարարությունն այլեւս չի կարողանում ֆինանսավորել «Հանս Քրիստիան կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին: Մենք վաղը՝ կառավարության նիստի օրը, բոլորով գնալու ենք կառավարության շենքի մոտ, մենք մեր պահանջը ներկայացնելու ենք եւ մնալու ենք այնտեղ, մենք տեղ չունենք գնալու»,-ասաց նա:
Անոթեւան ազատամարտիկ Մանվել Հարությունյանն էլ նշեց, որ լսել են, որ Հաղթանակ թաղամասում (4-րդ գյուղ) այլընտրանք են առաջարկել, բայց իրենք չեն ուզում գնալ այնտեղ, ուզում են, որ այստեղ ծրագիրը երկարացվի: «Մեզ ասում են գնացեք 4-րդ գյուղ, էնտեղ էլ ասում են՝ տեսնենք տեղ կա, միգուցե վերցնեն կամ չվերցնեն: Այստեղ հաշմանդամներ կան, կույր մարդ ունենք, իրենց ո՞ւր են հանելու:
Էն օրը հավատացյալ մի կազմակերպությունից էին եկել մրգեր, Ղարսի խորովածներ բաժանեցին: Այդպիսի հավատքով մարդիկ կան մեր ազգի մեջ, բա ձեր հավատքը մեռնի, ղեկվարություն, ո՞ւր եք: Քրիստոնյա՞ եք, թե՞ մուսուլման: Թող մեզ հանձնեն թշնամուն, կասենք՝ կեղտ ենք կերել, որ էս երկրի համար կռվել ենք: Թող ինձ տանեն մեկուսարան, էնտեղ հացը ձրի, ջուրը ձրի, բոլոր հարկերից ազատված են»,-ասաց նա:
Հիմնադրամի տնօրեն Շավարշ Խաչատրյանն էլ պարզաբանեց, որ ամեն տարի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում, իրենք էլ մասնակցում են. «Մենք միակ կազմակերպությունն ենք, որ ունենք լիցենզիա այս ոլորտում: Այս տարի մրցույթին չենք դիմել, որ մասնակցենք, խնդիրներ կային: Պետք է նոր մրցույթ հայտարարվեր: Մենք պայմանագիր ունենք նախարարության հետ, որի ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին: Դիմել ենք նախարարությանը, դեռ պատասխան չունենք: Ես պարտավոր էի անօթեւաններին ասել, որ պետք է լքեն տարածքը: Թե ուր կգնան, ես չգիտեմ: Ես այլ ճանապարհներով իմացել եմ, որ տանելու են 4-րդ գյուղ: Թե ինչու պետությունը մեզ հետ պայմանագիրը չի շարունակում, ինձ համար մութ է»,-ասաց տնօրենը:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան