ՀՀԿ. Հայաստանի իշխանությունը պարտված պատերազմի պայմաններում որոշել է հարթել հարաբերությունները Թուրքիայի հետ
Հայաստանի իշխանությունը պարտված պատերազմի պայմաններում որոշել է հարթել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Ասում են՝ երկրի ապաշրջափակումն ի օգուտ երկրի կլինի։ Այս մասին դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Միաժամանակ, նա նշեց, որ իշխանությունն այսքանից հետո դեռ թույլ է տալիս իրեն ծաղրել աշխարհագրությունից հասկացող մարդկանց։
«Ասում են՝ Մեղրի-Հորադիզ երկաթգիծը մեզ կապելու է Ռուսաստանի հետ։ Վերջապես նայեք քարտեզին. Քանի՞ կմ է Երեւանից Մեղրի: Քանի՞ կմ է Մեղրիից Հորադիզ եւ Հորադիզից Բաքու: Ի վերջո, կա Իջեւան-Ղազախ երկաթգիծը։ Եթե մտածում եք բեռնափոխադրումների մասին, ապա գործարկեք Իջեւան-Ղազախ երկաթուղին։ Ինչո՞ւ եք հավելյալ 200 միլիոն դոլար կախում հայ հարկատուների վզից։Թուրքական երազանքն իրականացնելու համա՞ր։ Ասում են նաեւ, որ այս երկաթուղու միջոցով հնարավոր կլինի գնալ Իրան։ Մենք հաղորդակցություն ունեինք Իրանի հետ։ Ձեզ ո՞վ էր խնդրել, որ Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը հանձնեք թուրքերին»,-դժգոհեց Շարմազանովը։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայաստանի ներկայացուցիչը` ՄԱԿ համավարակային միջկառավարական բանակցությունների համակարգող
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից