Կրասնոյարսկում վերջապես ձերբակալվել է աղջիկներին հետապնդող մոլագարը
Կրասնոյարսկում ձերբակալել են 40-ամյա տեղի բնակչի, որը կասկածվում է անչափահաս աղջիկների բռնաբարության մեջ: Իրավապահները հայտնում են, որ մոլագարի զոհերի թիվը հասնում է տասնչորսի: Ավելի հաճախ նա բռնաբարել է լիցեյի եւ տեխնիկումի 14-17 տարեկան սովորողների:
Մոլագարը ավտոմեքենայով մոտեցել է աղջիկներին եւ առաջարկել որոշակի գումարով մաքրել իր տունը կամ գրասենյակը: Օգտվելով աղջիկների միամտությունից եւ ավելորդ վստահությունից նա նրանց տարել է իր տուն, բռնաբարել եւ բաց թողել:
Նրան ձերբակալել էին դեռ մարտին, բայց կարողացել էր դիմադրություն ցույց տալ եւ ճողոպրել:
Այժմ նրա գտնվելու վայրը ճշտելուց հետո հատուկ գործողություն է իրականացվել, որից հետո նա ձերբակալվել, ապա կալանավորվել է: Նա անճանաչելի դառնալու համար մորուք է պահել եւ փոխել սանրվածքը:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով