«Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրների լուծման գործում կարևոր դեր ենք ունեցել»․ թուրք կուսակցապետ
Ստամբուլի Շիշլիի շրջանի նախկին քաղաքապետ, «Թուրքիայի փոխոխության շարժում» կուսակցության ղեկավար Մուստաֆա Սարըգյուլն անդրադարձել է Թուրքիայի տնտեսական ճգնաժամին և հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմային։ Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի՝ նա խոսել է կուսակցության հիմնադրման 1-ին տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։
Թուրք հայտնի քաղաքական գործիչը նշել է, որ Թուրքիան այժմ ծանր տնտեսական իրավիճակում է և պարզ չէ, թե վաղն ինչ է սպասվում այդ երկրին։
Սարըգյուլը, դիմելով իշխանություններին, ասել է. «Որքան ցանկանում եք՝ բարձրացրեք նվազագույն աշխատավարձը, բայց քանի դեռ այդ ընթացքում չեք կարողանում կանխել արտարժույթի, վառելիքի և հումքի գնաճը, ապա ձեր կատարած երեկվա բարձրացումներն այսօր անօգուտ են»
Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրների լուծման գործում կարևոր ազդեցություն է ունեցել իրենց կուսակցությունը։
«Թուրքիայի փոխոխության շարժում» կուսակցությունն այն ուժն է, որը խաղաղություն կապահովի մեր բոլոր հարևանների հետ»,-ասել է Սարըգյուլը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը