ԱՄՆ-ի բանագնացն անդրադարձել է Սահակաշվիլիի խնդրին
Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Քուրթ Վոլքերի կարծիքով Միխեիլ Սահակաշվիլիին պետք է հնարավորություն ունենա դատական կարգով վիճարկելու իրեն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու որոշումը:
«Եթե Ուկրաինան ցանկանում է իրավական պետություն կառուցել, ապա Միխեիլ Սահակաշվիլիին պետք է հնարավորություն տրվի իր քաղաքացիության հարցը պաշտպանել դատարանում: Հարկ է, որ Պորոշենկոն այդքան դրամատիկ չվերաբերվի Սահակաշվիլիին և զբաղվի երկրի կառավարումը բարելավելու և կոռուպցիայի դեմ պայքարի գործով»,- ասել է Վոլքերը:
ԱՄՆ-ի հատուկ բանագնացի հետ կարճ հարցազրույցը տեղադրված է Սահակաշվիլիի Ֆեյսբուքի էջում: Պարզ չէ, թե Վոլքերը որտեղ և ինչ լրատվամիջոցի հետ է խոսում:
Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Սահակաշվիլին հարյուրավոր համակիրների հետ սեպտեմբերի 10-ի երեկոյան ճեղքելով Լեհաստան-Ուկրաինա սահմանը մուտք է գործել Ուկրաինա և գտնվում է Լվով քաղաքում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով