Ոչ ԵՊՀ-ի ՔՊ-ականացմանը. բողոքի ակցիա ԵՊՀ-ում
Ոչ ԵՊՀ-ի ՔՊ-ացմանը։ ՀՅԴ երիտասարդական միությունն այսօր ԵՊՀ-ում բողոքի ակցիա է իրականացնում։ Երիտասարդները պահանջում են, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը չզբաղեցնի ՔՊ թեկնածուն։
«Պետք է նշեմ, որ մեր ակցիայի նպատակը բուն անձի դեմ չի, մենք չենք պայքարում անձի դեմ, պայքարում ենք երևույթի դեմ, որովհետև բոլոր կառույցները, որտեղ ղեկավարը պիտի լինի ապաքաղաքական, ներկա իշխանությունը քաղաքականացրել է, մենք այս ընտրությունները լեգիտիմ չենք կարող համարել, քանի որ հոգաբարձուների խորհրդի նախագահը Պապիկյան Սուրենն է, ու նա պարտված իշխանության անդամ է»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ երիտասարդական միութան անդամ Տարոն Մանուկյանը։
Մանուկյանն ասում է, որ այս մրցույթին չեն մասնակցում այն դասախոսները, ովքեր գիտեին, որ ընտրվելու դեպքում համագործակցելու են այս իշխանության հետ։
Նա նաև նշեց, որ ակցիաները շարունակական են լինելու, որպեսզի ԵՊՀ-ն չքաղաքականացվի։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան