Ադրբեջանի նախագահը հրաժարվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը
Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է, եւ չկա վերադարձ Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ բանավեճերին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իսպանական «El Pais» պարբերականի հարցազրույցում, տեղեկացնում է «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ը։
«Ադրբեջանի դիրքորոշումը բաց է եւ պարզ։ Մենք ցանկանում ենք խաղաղություն, մենք պատերազմ չենք ցանկանում։ Մենք շահել ենք պատերազմը, մենք հաղթողներ ենք, եւ այս իրողությունը պետք է հաշվի առնել։ Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է, չկա վերադարձ ոչ մի բանավեճի Ղարաբաղի կարգավիճակի կամ նման որեւէ բանի վերաբերյալ»,- ասել է Ալիեւը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը հակամարտությունը լուծել է ռազմաքաղաքական միջոցներով։
Ալիեւը նշել է, որ ներկայում իրավիճակը Ղարաբաղում, որտեղ «ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորակազմը, ավելի կայուն է, քան Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին»։ «Ցավոք, Հայաստանը չի հրաժարվել ռեւանշի փորձից։ Նրանց համար պարտությունը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում շատ ցավոտ էր»,- ընդգծել է նա։ Ադրբեջանի նախագահը նաեւ նշել է, որ Հայաստանը պետք է ձեռնպահ մնա ցանկացած թշնամական գործողությունից եւ տարածքային հավակնություններից, աշխատի խաղաղ պայմանագրի շուրջ։ «Մենք հարեւաններ ենք, եւ մեզանից ոչ ոք այլ մոլորակ չի թռչի։ Մենք պետք է սովորենք ապրել կողք կողքի եւ աստիճանաբար հող նախապատրաստենք հարաբերությունների կարգավորման, այդ թվում մարդկանց միջեւ շփումների համար։ Մենք բացահայտ հայտարարել ենք, որ պատրաստ ենք դրան։ Բայց առայժմ դրական ազդանշաններ (Հայաստանից - ԻՖ) չենք ստացել»,- ասել է Ալիեւը։
Այնինչ, մայիսի 12-ից ադրբեջանցի զինվորականները ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք եւ հրաժարվում են հեռանալ։ Ադրբեջանը պարբերաբար տարբեր սադրանքներ է գործադրում, գնդակոծում է խաղաղ հայկական գյուղերն ու մարտական դիրքերը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը