Ունեմ բոլոր հիմքերը՝ ենթադրելու, որ հայ-թուրքական նոր գործընթացն առանց նախապայմանների չի լինելու. Աղվան Վարդանյան
Մեկ ամիս առաջ ԱԳՆ-ից ասում էին՝ Թուրքիայի հետ որեւէ շփում չկա, ոչինչ չի կատարվում, երեկ մենք Թուրքիայից ենք իմանում, որ հատուկ բանագնացներ են նշանակվելու: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի իշխանությունների կողմից արված պաշտոնական այն հայտարարություններին, որ կողմերը հատուկ բանագնացներ կնշանակեն հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը քննարկելու համար:
«Եթե դու սուբյեկտայնություն ունես ու ինքնիշխան պետություն ես, քո հարաբերությունները չես կարգավորում միջնորդների միջոցով: Այդ հարաբերությունների գաղափարի ջատագովներից մեկն այսօր ասել էր, որ Հայաստանն Ադրբեջանից ու Թուրքիայից վտանգ չունի, Ժիրայր Լիպարիտյանին նկատի ունեմ: Փաստորեն, Ադրբեջանից ու Թուրքիայից վտանգ չկա, իսկ պարոն Լիպարիտյանի կարծիքով՝ վտանգ ունե՞նք Ռուսաստանից, Իրանից, ԱՄՆ-ից, ԵՄ-ից, թե՞ ոչ մեկից չունենք, փաստորեն, ամենաանվտանգ երկիրն ենք հիմա, եւ սա այն գաղափարախոսությունն է, որ ձեր սիրած իշխանությունն առաջ է տանում»,- նշեց պատգամավորը:
Անդրադառնալով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի այն հայտարարությանը, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գին չի կարող լինել, չի կարող դա ուղեկցվել որեւէ նախապայման, Վարդանյանը նկատեց:
«Ես ԱԺ-ում հայ-թուրքական հարաբերությունների մասին հարց էի տվել կառավարությանը, խնդրել էին գրավոր պատասխանել, որ մի սխալ բան չասեն: Ասել էի՝ կա ՀՀ ՍԴ որոշում, ըստ որում հստակ գրված է. առաջինը՝ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող կապվել երրորդ կողմի հետ, այն է՝ Ադրբեջանի, երկրորդ՝ Անկախության հռչակագրի 11-րդ կետը ցեղասպանության վերաբերյալ սրան չի կարող վերաբերել, եւ երրորդ՝ չի կարող սա հակասել նաեւ ՀՀ Սահմանադրության նախաբանին: Հիմա որ ասում եք՝ այդ մարդն ասել է՝ առանց նախապայմանների է լինելու, ես միշտ առաջարկում եմ սպասել եւ տեսնել: Կառավարության գրավոր պատասխանում ասվում է՝ սա եղել է ա՜յն Ցյուրիխյան արձանագրությունների մասին՝ առանց հասկանալու, որ դու պետություն ես, որ ՍԴ որոշումը վերաբերում է պետության ամբողջ ընթացքին, եւ պետությունը 0-ից չենք սկսել, ինչպես այլ հարցերում»,- նկատեց Վարդանյանը:
Դիտարկմանը, որ թե՛ առաջին, թե՛ երկրորդ, թե՛ երրորդ նախագահներն են կողմ եղել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների, այնպես էլ այժմ Նիկոլ Փաշինյանը, պատգամավորը նկատեց.
«Դուք մոռացել եք կարծեմ, որ եղել է 44-օրյա պատերազմ, որին հնարավոր բոլոր միջոցներով ակտիվորեն մասնակցել է Թուրքիան, ունենք այս աղետալի հետեւանքները, եւ նկատի չեք ունենում մեկ փաստ եւս՝ երբ Հայաստանը միջազգային ատյաններում փորձում է դատի տալ Ադրբեջանին, մոռանում է նշել Թուրքիայի անունը, նույն ՄԻԵԴ-ում ասել, որ Թուրքիան էլ է զինուժով, վարձկաններով, Բայրաքթարներով մասնակցել այդ ամեն ինչին: Եվ երբ որ իմ հարցին կառավարությունն այդպես է պատասխանում, այդ դեպքում ես ունեմ բոլոր հիմքերն ու համոզմունքը, որ այդ գործընթացն առանց նախապայմանների գոյություն չի ունենալու»,- արձագանքեց Աղվան Վարդանյանը:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան