Թուրքիայում սպանվել Է Վրաստանի 51-ամյա քաղաքացուհի Աննա Սաֆարյանը
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել Է Թուրքիայում Վրաստանի 51-ամյա քաղաքացուհի Աննա Սաֆարյանի սպանության վերաբերյալ տեղեկատվությունը:
Կնոջն սպանել են Թուրքիայի Անթալիայի նահանգի Դերմե տուրիստական քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում: Սեպտեմբերի 10-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 18:00-ին նրան դանակի վեց հարված են հասցրել, այդ թվում՝ պարանոցի շրջանում: Ստացած վերքերից նա մահացել Է Դերմեի հիվանդանոցում: Այդ մասին հայտնել Է Sputnik-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
«Հետաքննությունը վարում Է թուրքական կողմը, նշանակված են համապատասխան փորձաքննություններ… Համապատասխան ընթացակարգերից հետո նախարարությունը կիրականացնի օրենքով նախատեսված գործողություններ՝ կապված հանգուցյալի մարմինը հայրենիք տեղափոխելու հետ»,-ասված Է Վրաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:
Հարձակվողը փախել Է պատահարի վայրից: Ավելի ուշ ձերբակալել են կասկածյալին՝ տեղի 44-ամյա բնակիչ Մեսութ Օզքանին: Ձերբակալման պահին նա ալկոհոլի ազդեցության տակ Էր:
Ինչպես հայտարարել Է Օզքանը, ինքը մոտիկից ծանոթ Էր սպանվածի հետ, իսկ հանցագործությունը կապված Է փողի հետ: Նա պարտքով 117 դոլար Էր տվել Սաֆարյանին եւ երկար ժամանակ խնդրում Էր վերադարձնել պարտքը, բայց ամեն անգամ մերժում Էր ստանում:
Աղբյուրը՝ Artsakhpress.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը