Քիմիական նյութից զանգվածային թունավորում Թուրքիայում. մի ամբողջ գյուղ է տարհանվել
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Սիիրթ (Սղերդ) նահանգում ավելի քան 150 մարդ թունավորվել է քիմիական նյութից, հայտնում է թուրքական «Էվրենսել» պարբերականը:
Նշվում է, որ նախօրեին Սիիրթի Աքթաշ գյուղում քիմիական նյութից թունավորման պատճառով համայնքի բնակիչներն ամբողջովին տարհանվել են, 152 տուժածներից հիվանդանոց է տեղափոխվել 90-ը, նրանցից 40-ը հոսպիտալացվել են, նրանց թվում՝ 23 երեխա:
Հայտնի է, որ ևս 50-ը շարունակում են բուժօգնություն ստանալ «Կարմիր մահիկի» վրաններում, իսկ մի քանի գյուղացի դուրս է գրվել հիվանդանոցներից նույն օրը:
Լրատվամիջոցները նշում են, որ զանգվածային քիմիական թունավորման պատճառ կարող էր դառնալ գյուղում բնակվող երկու երեխաների կողմից մոտակա տարածքում գտնված և գյուղ բերված անհայտ տարրան, որը բացելուց հետո այն հավանաբար խառնվել է տեղի աղբյուրի ջրին և դարձել զանգվածային թունավորման պատճառ:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը