Շնորհավորում եմ ընտրություններում հաղթող ընդդիմադիր ուժերին. Ավետիք Չալաբյան
Դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության 36 համայնքներում տեղի ունեցան Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ. ընտրությունների նախնական արդյունքներով, համայնքների կեսից ավելում (ներառյալ նաև առավել խոշորներում՝ Վանաձոր, Աբովյան) դեռևս իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պարտություն է կրել, որպես կանոն զիջելով այդ համայնքներում բարձր հեղինակություն վայելող, տարբեր ընդդիմադիր կամ չեզոք ուժերի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իշխող քաղաքական ուժի համար, որը դեռևս 4,5 ամիս առաջ կայացած համապետական ընտրություններում ստացել էր ընտրողների քվեների 50%-ից ավելին, սա աղետալի արդյունք է։ Թեև յուրաքանչյուր համայքնում կան տեղական առանձնահատկություններ, մեծ հաշվով սա մի բան է ցույց տալիս՝ ՔՊ-ին հունիսին ընտրողները զգալի մասը արդեն իսկ կարճ ժամանակում հասցրել են հիասթափվել նրա նախընտրական խոստումներից, և գիտակցել, որ նրա առաջնորդի կողմից իրականացվող "խաղաղասիրական" քաղաքականությունը ոչ միայն չի տանում խաղաղության, այլ ընդհակառակը՝ Հայաստանը կանգնեցրել է ամենօրյա սողացող պատերազմի և անվերջանալի կորուստների վտանգի առաջ։
Կարծում եմ, որ ընտրությունների արդյունքները պետք է սառը ցնցուղ լինեն թե ՔՊ-ի վերնախավի, և թե նրա առաջնորդի համար, որոնք պետք է գիտակցեն, որ թշնամուն միակողմանի զիջումներ անելու և հայրենիքի տարածքները «խաղաղության դիմաց» հանձնելու նրանց քաղաքականությունը այլևս լցրել է մարդկանց համբերության բաժակը։ Խաղաղությունը այս պայմաններում կարելի է հաստատել միայն ազգի ողջ կարողությունները համախմբելով և թշնամուն բոլոր հնարավոր ճակատներում կոշտ հակազդելով, մանավանդ, որ այն իր ներսում արդեն իսկ լուրջ խնդիրներ ունի, և նախկին ագրեսիվությամբ հանդես գալու կարողությունը չունի։ Այլապես, պետք է խոհեմաբար հեռանալ, և ճանապարհ բացել այն ուժերի համար, որոնք ունակ են դա անելու։
Անցած համայնքային ընտրությունները ցույց են տալիս դրա խաղաղ և օրինական ճանապարհը, և հուսով եմ, որ արդեն տեսանելի ապագայում, Հայաստանում կձևավորվի այնպիսի իշխանություն, որն ընդունակ կլինի ապահովել երկրի իրական անվտանգությունը, և վերադարձնել այն զարգացման բնականոն հուն։ Մինչ այդ, շնորհավորում եմ անցած ընտրություններում հաղթող ընդդիմադիր ուժերին՝ այս պայմաններում իրենք հսկայական գործ են արել, և արժանի են ամենայն դրվատանքի»։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան