Բրիտանական արտերում ռոբոտներն արդեն վարուցանք են անում
Մեծ Բրիտանիայի մշակողներն ու ռոբոտեխնիկները կարողացել են մեկ հեկտար հողատարածք ցանել ու դրանից գարու բերք հավաքել՝ բացառապես ռոբոտների աշխատանքի միջոցով։
«Օկո պլանետի»պարբերականը հայտնում է, որ այդ գործընթացի իրականացման ամբողջ ընթացքում դրա փուլերից ոչ մեկին ոչ մի մարդ չի մասնակցել ։ Մասնագետները հետեւել են ռոբոտներին հեռավորությունից։
Hands-Free Hectare կամ «Հեկտար առանց ձեռքերի» նախագիծը իրականացվում է 2016-ի հոկտեմբերից Շրոպշիր կոմսության ֆերմաներից մեկում։ Նախագիծն իրականացնում են Հարփեր Ադամսի համալսարանի գիտնականները։ Նախագծի միջոցով մասնագետները մտադիր են ապացուցել, որ գյուղատնտեսական մթերքների աճեցումը հնարավոր է ամբողջությամբ ավտոմատիզացված մեթոդներով։
200 հազար ֆունտի չափով դրամաշնորհի գործածմամբ մշակողները սարքավորել են տրակտոր ու կոմբայն ՝ տեսախցիկներով, լազերային սարքերով ու GPS հաղորդիչներով։ Այդ ինքնակառավարվող սարքերի օգնությամբ իրականացվել է դաշտային աշխատանքների ամբողջ ցիկլը՝ ցանքից, ոռոգումից, պարարտացումից սկսած մինչեւ բերքահավաք։ Հատուկ ռոբոտներ են օգտագործվել փորձաքննության համար հողի նմուշներ վերցնելու համար, իսկ կուլտուրաների աճին վերեւից հետեւել են գիտնականները դրոնների օգնությամբ։
Գիտնականները խոստովանում են, որ նման գոյւղատնտեսական աշխատանքներն ավելի թանկ են, քան ավանդական միջոցներով հողագործությունը։ Այդուհանդերձ, նրանց կարծիքով ապագան ռոբոտիզացված հողագործությանն է պատկանում, քանի որ ներկայումս գործածվող տեխնիկան իր չափսերի պատճառով վնասում է հողին ու բերքին։
Նախագծի իրականացման ընթացքում մշակողները բազմաթիվ դժվարությունների են բախվել։ Նախեւառաջ, ցանքի ժամանակ տրակտորն անընդհատ շեղվում էր անհրաժեշտ հետագծից, ինչի հետեւանքով ցանքերը շեղ էին ստացվում ։ Նաեւ ցանքից հետո մասնագետներին չի հաջողվել բավականաչափ արագ վերասարքավորել տրակտորը՝ հողը պարարտացնելու համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է