Լավրովը կոչ է անում հանգուցալուծել Քաթարի շուրջ դիվանագիտական ճգնաժամը
Պաշտոնական Մոսկվան կոչ է անում Սաուդյան Արաբիային և այդ պետությանն աջակցող մյուս արաբական երկրներին ջանքեր գործադրել Քաթարի հետ ծագած դիվանագիտական ճգնաժամը հանգուցալուծելու ուղղությամբ: Այս մասին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք վերահաստատում ենք մեր այն տեսակետը, որի համաձայն՝ արաբական մի շարք պետությունների և Քաթարի միջև ծագած տարաձայնությունները հնարավոր է լուծել բացառապես բանակցությունների միջոցով», - Ջեդդա քաղաքում հնչեցրած իր ելույթում հայտարարել է Սերգեյ Լավրովը:
Հունիսի 5-ին, հիշեցնենք, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները և մի շարք այլ արաբական երկրներ խզեցին դիվանագիտական կապերն ու տրանսպորտային հաղորդակցությունը Քաթարի հետ՝ այդ պետությանը մեղադրելով իսլամիստ զինյալներին և Իրանին աջակցելու մեջ։ Քաթարը մեղադրանքները չի ընդունում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է