Ուկրաինայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Սահակաշվիլիի` սահմանը հատելու փաստով
Լվովի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի` լեհ-ուկրաինական սահմանը անօրինականորեն հատելու փաստի առթիվ:
Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Սահակաշվիլին կարողացավ երկրի տարածք մուտք գործել կիրակի երեկոյան, երբ սահմանային «Շեգինի» անցակետի մոտ հավաքված իր կողմնակիցները ճեղքեցին ոստիկանության ու սահմանապահների շղթան և օգնեցին Լեհաստանի տարածքում գտնվող Սահակաշվիլիին մուտք գործել երկրի տարածք:
Ուկրաինական ոստիկանության տեղեկությունների համաձայն՝ սահմանային անցակետում տեղի ունեցած բախման ընթացքում ավելի քան մեկ տասնյակ իրավապահներ են վիրավորվել:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ անցած գիշեր Սահակաշվիլին ժամանել է Լվով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է