Մոսկվան հույս է հայտնել, որ Սոչիում կհաջողվի ուրվագծել Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղիները
Ռուսական կողմը հույս ունի, որ այսօր Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների հանդիպման ժամանակ կհաջողվի ուրվագծել Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղիները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Ինչպես բոլորը, մենք եւս ակնկալում ենք, որ այդ երկու երկրներում, Ռուսաստանում, Հարավային Կովկասի տարածաշրջանում շուտով կհաստատվի երկար սպասված խաղաղությունն ու կայունությունը»,-նշել է նա։
«Հանդիպումն ընդհանուր առմամբ նպատակ ունի ամփոփելու անցած տարվա որոշակի արդյունքները՝ նոյեմբերի 9-ին [2020թ․] հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, տեսնելու, թե ինչ է արվել եւ ինչ կարելի է անել հետագայում խաղաղ գործընթացն առաջ մղելու համար, ինչպես նաեւ առաջ մղելու երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Հուսով ենք, որ այս հանդիպմանը երեք երկրների ղեկավարները, որոնք ստորագրել են համաձայնագիրը, կուրվագծեն այդ հեռանկարային ուղղությունները»,-ասել է Ռուդենկոն՝ պատասխանելով Սոչիի եռակողմ հանդիպումից Մոսկվայի ակնկալիքների մասին հարցին։
Բարձրաստիճան դիվանագետը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում կարգավորման գործընթացում մնում են հարցեր, որոնք բոլորին հայտնի են։ «Դրանք վերաբերում են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, որտեղ, ցավոք, ժամանակ առ ժամանակ նկատում ենք որոշակի զինված միջադեպեր եւ նույնիսկ մարդիկ են զոհվում»,-հավելել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Իրանը ռազմավարական առավելություն է ձեռք բերել. The Economist
Եկեք իսկապես մտածենք անհետ կորածների մասին
Սամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. մանրամասներ
Իրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ
Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Իրանը հարվածել է Իսրայելի խոշոր ռազմական կենտրոնին․ թիրախում՝ Թել Ավիվը