Թուրքիան Գերմանիայում ապրող թուրքերին գործիք է դարձրել
Պաշտոնական Անկարան կոչ է անում Գերմանիայում ապրող թուրքերին քաղաքական հանրահավաքների ու բանավեճերի` այդ երկրում սեպտեմբերի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:
«Անհրաժեշտ է զգուշանալ ռասիզմի ու այլատյացության դրսևորումներից»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը:
Պաշտոնական հաղորդագրությունը նաև խորհուրդ է տալիս Թուրքիայի քաղաքացիներին նախընտրական այս շրջանում Գերմանիա չգնալ:
Ավելի վաղ` անցած ամիս նախագահ Ռեջեփ Էրդողանը հորդորել էր գերմանաբնակ թուրքերին դեմ քվեարկել կանցլեր Անգելա Մերկելի կուսակցությանը, սոցիալ-դեմոկրատներին ու կանաչներին` որակելով նրանց Թուրքիայի թշնամիներ:
Կանցլեր Անգելա Մերկելն ու սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Մարտին Շուլցն իրենց հերթին հայտարարել էին, թե Թուրքիան տեղ չունի եվրոպական ընտանիքում և անհրաժեշտ է դադարեցնել Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները Անկարայի հետ:
ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հարաբերությունները սկսեցին սրվել անցած տարվանից, երբ Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է