Ամո՛թ քեզ, մտավորական կոչվող բիոզանգված. Վանո Սիրադեղյանի մահվան 38-րդ օրը նա դեռ հողին հանձնված չէ. Արփի Սիրադեղյան
Ամո՛թ քեզ, մտավորական կոչվող բիոզանգված: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պետական, հասարակական գործիչ Վանո Սիրադեղյանի դուստրը՝ Արփի Սիրադեղյանը։
«Այսօր արդեն լրանում է Հայազգի մեծ մտավորական, պետական-քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի մահվան 38-րդ օրը, սակայն նա դեռ հողին հանձնված չէ։ Ի՞նչ եք մտածում, ո՞նց եք ապրում` առանց ձայն հանելու։
Ձեր գրչակից ընկերը, բարեկամը, եղբայրը, ձեզանից մեկը իր մահից քառասուն օր անց էլ հուղարկավորված չէ։ Սատանայական անտարբերությամբ դիտում եք այս անգամ արդեն վտարանդի դիակի (Դավիթի ասած) պախարակմանը։ Սա նաև ձեր փորձությունն է, ձեր նկարագիրը, ձեր դեմքը։ Սա է ձեր կեցվածքը կարևորագույն բոլոր հարցերի հանդեպ և նաև սա է երկրին հասած պատուհասների պատճառը։
Դուք նման եք շնագայլերի, որ հոշոտում են իրենց անթաղ ընկերոջը։ Ամո՛թ ձեզ», - գրել է նա։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս