Թուրք-ամերիկյան հարաբերություններն այսուհետ թևակոխում են նոր փուլ. ԱՄՆ փոխնախագահ
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
ԱՄՆ փոխնախագահն իր ցավակցությունն է հայտնել Թուրքիայի վարչապետին Սիրիայի հյուսիսում թուրք զինծառայողների մահվան կապակցությամբ, ինչպես նաև շեշտել, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Թուրքիային ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում:
Փենսը հեռախոսազրույցի ընթացքում նաև ընդգծել է, որ թուրք-ամերիկյան հարաբերություններն այսուհետ թևակոխում են նոր փուլ:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին
Հայ գիտնականը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (ISA)-ի Կառավարման խորհրդի ընտր...
Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...