Սաակաշվիլին կարող է կոմայի մեջ ընկնել
Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակը եւ դրա հովանու ներքո ստեղծված փորձագետների խումբը հայտնում են, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող է կոմայի մեջ ընկնել, եւ կոչ են անում նրան անհապաղ տեղափոխել բարձր տեխնոլոգիաների բազմամասնագիտական հիվանդանոց։ Այս մասին ասվում է Վրաստանի օմբուդսմենի՝ այսօր տարածված հայտարարության մեջ, հայտնում է «Նովոստի-Գռուզիա»-ն։
Նոյեմբերի 18-ին՝ հացադուլի 49-րդ օրը, Սաակաշվիլին Գլդանիի բանտի հիվանդանոցում կորցրեց գիտակցությունը, ինչից հետո տեղափոխվեց վերակենդանացման բաժանմունք։ Նախօրեին Վրաստանի օմբուդսմենին բժիշկների խումբն այցելեց ՔԿՀ եւ զննեց հիվանդին։
Փորձագետների կարծիքով՝ երրորդ նախագահի մոտ «զարգացել է ամենածանր բարդություններից մեկը», որն առաջացել է տեւական հացադուլից՝ ջղաձգումներ, որոնք առաջացել են Վերնիկեի էնցեֆալոպաթիայի պատճառով։
Բժիշկները նշում են, որ ուղեղում կիզակետային պրոցեսների ամբողջական գնահատման համար մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) հետազոտություն է անհրաժեշտ, այդ թվում` ՄՌ վենոգրաֆիա: Նաեւ էլեկտրաէնցեֆալոգրամ (ԷԷԳ) պրոցեդուրա է առաջարկվում:
«Ելնելով այն հանգամանքից, որ վիճակը կրիտիկական է եւ հաշվի առնելով սպասվող բարդությունները` հանրային պաշտպանը եւ փորձագետների խումբը եւս մեկ անգամ կոչ են անում Արդարադատության նախարարին/Հատուկ քրեակատարողական ծառայությանը Միխեիլ Սաակաշվիլիին անհապաղ տեղափոխել աշխատանքի մեծ փորձով պատշաճ գործող բազմապրոֆիլային հիվանդանոց, քանի որ ավելի լուրջ բարդություններն ակնհայտ են՝ Վերնիկեի էնցեֆալոպաթիայի կամ կոմայի հետեւանքով առաջացած էպիլեպտիկ կարգավիճակի զարգացման հավանականություն, որը կարող է մահացու լինել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նոյեմբերի 16-ին Վրաստանի օմբուդսմենը բժիշկների խումբ էր ձեւավորել` Սաակաշվիլիի առողջական վիճակին ծանոթանալու համար, ով հոկտեմբերի 1-ին ձերբակալվելուց անմիջապես հետո բանտում հացադուլ հայտարարեց։ Նույն օրը բժիշկներն այցելեցին Գլդանիի բանտի հիվանդանոց եւ հետազոտեցին նախկին նախագահին։ Բժիշկները հայտնեցին, որ հիվանդի վիճակը ծանր է եւ խորհուրդ տվեցին նրան տեղափոխել մասնավոր հիվանդանոց։
Առայժմ իշխանությունները հրաժարվում են հոսպիտալացնել Սաակաշվիլիին՝ պատճառաբանելով անվտանգության միջոցառումները:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը