Այս անմեղսունակ իշխանությունը պետք է հեռանա. Միայն այդկերպ է հնարավոր Հայաստանը փրկել
ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Օգտվելով Հայաստանի թուլամորթ և պարտվողական իշխանությունների անճարակությունից՝ Ադրբեջանը հերթական ագրեսիան նախաձեռնեց Հայաստանի դեմ՝ փորձելով ապահովել Հայաստանի կապիտուլացման նոր փուլը։
2020 թվականի պատերազմական գործողություններից հետո քանիցս զգուշացրել էինք, որ այս իշխանությունը ոչ միայն տապալելու է Հայաստանի եւ Արցախի հետպատերազմյան վերականգնման հարցը, ժողովրդին մոլորեցնելու է խաղաղության նոր դարաշրջան բացելու կեղծ քարոզչությամբ, այլեւ նպաստելու է մեր հայրենիքը մաս-մաս հանձնելու գործընթացին:
Ակնհայտ է, որ Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունը երկիրը կանգնեցրել է նոր արհավիրքի շեմին։
Հաշվի առնելիվ վերոնշյալը,
ՀՀԿ Գործադիր մարմինը՝
• Պահանջում է գործող վարչակարգից` հանրությանը տրամադրել ամբողջական և ստույգ տեղեկություններ ինչպես ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակի, այնպես էլ գործադրված դիվանագիտական ջանքերի մասին:
• Պահանջում է դադարեցնել արկածախնդրությունը և լիարժեք, իրավական գործըթացի ամբողջական պահպանմամբ օգնության խնդրանքով անհապաղ դիմել Ռուսաստանի Դաշնությանը ՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին 1995 թվականի պայմանագիրը (2010 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ արված փոփոփություններով):
• Իր լիակատար սատարումն է հայտնում ՀՀ զինված ուժերին։
• Իր խորին ցավակցություններն է հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին։
• Դիմում է իր միջազգային գործընկերներին` Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիան դատապարտելու եւ նրա նկատմամբ միջազգային պատժամիջոցներ կիրառելու հորդորով։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը համոզված է, որ Հայաստանը կործանումից հնարավոր է փրկել գործող անմեղսունակ իշխանությունների անհապաղ հրաժարականով»:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան