Այո՛, մանդատները վայր դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել. Արծվիկ Մինասյան
Որևէ բան մեզ չի կաշկանդում մանդատները վայր դնել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Մենք ասել ենք, որ մանդատներն օգտագործելու ենք բոլոր հնարավոր ելքերով, այդ թվում՝ բացահայտելով այս իշխանությունների ապօրինությունները, ազգադավ լինելը։ Մենք իրականացնելու ենք բոլոր այն գործողությունները, որը հնարավորություն է տալիս մանդատը։ Այո՛, նաև մանդատները դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել։ Բայց դա կլինի այն ժամանակ, երբ կտեսնենք, որ դրանով կհասնենք մեր վերջնանպատակին՝ կփոխենք կապիտուլացված իշխանությանը, երկրում կվերականգնենք ազգային իշխանություն և կձևավորենք սահմանադրական կարգ», - ասաց Արծվիկ Մինասյանը։
Մինասյանը վստահեցրեց, որ «Հայաստան» խմբակցության 29 պատգամավորները, որոնցից 3-ը գտնվում են, իր խոսքով, ապօրինի կալանքի տակ, կաշկանդված չեն որևէ մանդատի կամ կարգավիճակի առկայությամբ. «Մենք առաջիկայում էլի մեկ հայտարարությամբ հանդես կգանք, որի մասին, թույլ տվեք չասել, որովհետև սպասում ենք մեկ այլ գործողության», - հայտարարեց Արծվիկ Մինասյանը։
Անդրադառնալով ԱԺ խորհրդի նիստի չկայանալուն՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը հայտարարեց․ «Այն, ինչ երեկ արեց ԱԺ ղեկավարությունը, ակնհայտ ապօրինություն է, որը ևս մեկ անգամ բացահայտում է այս իշխանության հակաօրինական, հակասահմանադրական, հակաազգային, հակապետական գործունեությունը»։
Հիշեցնենք՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտել են ԱԺ հերթական նիստերի աշխատանքները։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան