Հունիսի 20-ից հետո իշխանությունը Իջևանում կորցրել է ձայների մոտ 40 տոկոսը
Սյունիքը կրկին մերժեց այս իշխանությանը. Կապանում ՔՊ-ն ջախջախիչ պարտություն կրեց, գործող քաղաքապետը գրեթե եռակի առավելությամբ վստահ հաղթանակ տարավ: «Սյունյաց ողջյուններից» հետո իշխանականները ակտիվորեն սկսեցին տարածել հատկապես Իջևանի արդյունքները, թե բա ծննդավայրը հավատարիմ է Փաշինյանին, գրում է YerevanToday-ը:
Հետաքրքրական է Իջևանի խոշորացված համայնքի ընտրությունների պատկերը: Այսպես, համայնքում ընտրելու իրավունք ունի 33.094 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 12.384 քաղաքացի, որից ՔՊ-ին քվեարկել է 9.864 հոգի, այսիքն ընտրողների 29.8%-ը:
Մինչդեռ ամիսներ առաջ՝ հունիսի 20-ի ընտրության ժամանակ ՔՊ-ն ստացել էր 15 884 քվե: Ստացվում է, հինգ ամսում իշխանությունը կորցրել է շուրջ 40% ձայն: Այն դեպքում, երբ քարոզարշավի ընթացքում չարաշահվել է պետական ռեսուրսը, ներգրավվել են նախկին ՀՀԿ-երի, դպրոցի տնօրենների: Չմոռանանք նաև, որ ՀՀ ոստիկանապետը Իջևանցի է և ասում են՝ անձամբ էր ներգրավված ընտրությունների պրոցեսին:
Այսքանից հետո գործող իշխանության օգտին քվեարկել է ընդամենը 30 տոկոսը, հավանաբար իջևանցիներին սթափեցրել է Սյունիքում տիրող վիճակը, հատկապես, եթե նկատի ունենանք, որ իշխանականաները անդադադար խոսում են Տավուշի անկլավներից, այնտեղի մի շարք բնակավայրեր համարում ադրբեջանական:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան