Ահազանգել են ՔՊ կուսակցության թեկնածուներից մեկի կողմից կազմակերպված «սուրճի ընդմիջման» փաթեթների մասին
«Անկախ դիտորդի» անդամ, ինչպես և դիտորդական առաքելություն իրականացնող այլ կազմակերպություններ բազմիցս ահազանգել են տեղամասային ընտրական հանձնաժողովներին կուսակցությունների կողմից սնունդ տրամադրելու դեպքերի մասին: Այս մասին հայտարարություն են տարածել դիտորդական կազմակերպությունները:
Նման հյուրասիրությունները նախկինում, ինչպես և այժմ կարող են խաթարել հանձնաժողովների անաչառության հանրային ընկալումը, իսկապես ստեղծել կողմնակալության հիմքեր կամ արտացոլել իրական կողմնակալությունը: Այս հյուրասիրությունները դառնում են քվեարկության սենյակում գտնվելու իրավունք, ինչպես նաև քվեարկության գործընթացի հետ առնչություն չունեցող անձանց հայտնվելու պատճառ:
Այլ կերպ ասած, հիմնականում իշխող կուսակցության կամ թեկնածուի կողմից նվիրատվության կարգով սնունդի տրամադրումն առաջացնում է ռիսկեր՝ կապված ընտրական պրոցեսի թափանցիկության և վստահելիության հետ:
Այսօր Ստեփանավան համայնքի ՏԻՄ ընտրությունների ընթացքում դիտորդներն ահազանգել են տարբեր տեղամասերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուներից մեկի կողմից կազմակերպված «սուրճի ընդմիջման» փաթեթների մասին։
Ընտրական օրենսգիրքը որևէ կերպ չի կարգավորում տեղամասային հանձնաժողովների սննդի ապահովումը, սակայն ընտրական հանձնաժողովների անաչառության և աշխատանքի չեզոք կազմակերպման տեսանկյունից անհրաժեշտ է, որ օրենսգրքով կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով հստակ կարգավորվեն քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների տեղափոխման, կեցության, սննդի և այլ անհրաժեշտ կազմակերպչական հարցերը՝ ապահովելով, որ դրանք զերծ լինեն ընտրական սուբյեկտների որևէ ուղղակի կամ անուղղակի ազդեցությունից։
Հաշվի առնելով ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության ձևավորման կարևորությունը՝ անկախ օրենսդրական կարգավորումների բացակայությունից, կոչ ենք անում զերծ մնալ նման գործողություններից:


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս