ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար. Փաշինյանը ստում է, թե միջանցքային տրամաբանություն չկա
Փաշինյանը ստում է, թե միջանցքային տրամաբանություն չկա, եւ իբր ՀՀ իշխանությունները չեն համաձայնել միջանցք տրամադրել, իսկ ադրբեջանցիներն ասել են, որ այդ դեպքում Գորիս-Կապան մայրուղին պետք է լինի իրենց վերահսկողության տակ։ Այս մասին նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Ըստ նրա՝ դա նշանակում է, որ անօրինական գործարք է կատարվել. ադրբեջանցիները Գորիս-Կապան ավտոճանապարհին առանց հայկական կողմի համաձայնության չէին կարող մաքսակետեր տեղակայել, այսինքն՝ կար Հայաստանի համաձայնությունը։
Նա նշեց, որ Հայաստանը, իր տարածաշրջանային նշանակությունը վերականգնելու փայլուն հնարավորություն ունենալով, այն գործող իշխանության պատճառով ամբողջությամբ կորցնում է այն։
«Այսօր Հայաստանի իշխանությունները շարունակում են թուրք-ադրբեջանական նախագծի իրականացումը մեր երկրի տարածքների հաշվին։ Ադրբեջանն ու Թուրքիան, Նախիջեւանն Ադրբեջանի հարավային շրջաններին կապելու խնդիր դնելով, փորձում են Իրան-Ռուսաստան առանցքը փոխարինել Արեւելք-Արեւմուտք առանցքով, այսինքն՝ չինական շուկան կապել Արեւմուտքի հետ հաղորդակցություններով, որոնք իրենց վերահսկողության տակ կլինեին: Դա Հայաստանի բացառում է նշանակում բոլոր տեսակի հաղորդակցություններից»,- հավելեց պաշտպանության նախկին փոխնախարարը։
Արցախյան պատերազմը կարող էր չլինել, բայց այն սկսվեց, ինչպես Արտակ Զաքարյանը նշեց, Հայաստանի իշխանությունների անպատասխանատու քաղաքականության պատճառով։
«Պատերազմը փոխեց հավասարակշռությունը տարածաշրջանում, անվերահսկելի քաոս ստեղծեց տարածաշրջանում, որում թուրք-ադրբեջանական տանդեմն ազատորեն առաջ է տանում իր շահերը Հայաստանի շահերի հաշվին։ Փոխվել է նաեւ մեծ ուժերի վերաբերմունքը տարածաշրջանի նկատմամբ. Հյուսիս-Հարավ եւ Արեւմուտք-Արեւելք աշխարհաքաղաքական միջանցքների բախում է տեղի ունենում: Դա շատ ավելի լուրջ շահերի բախում է նշանակում։ Հյուսիս-հարավը միշտ էլ կարեւոր խնդիր է եղել մեզ համար, բայց Հայաստանի իշխանությունները չեն կարողանում պաշտպանել հայ ժողովրդի շահերը։ Վերջին մեկ տարվա ընթացքում Բաքուն երկարաժամկետ ծրագրեր է իրականացնում՝ փորձելով փակել արցախյան հիմնախնդրի հետագա կարգավորման բոլոր հնարավորությունները, իսկ Հայաստանի իշխանություններին չի հաջողվում կասեցնել Ադրբեջանի այս հակահայկական գործընթացը։ Միակ հենակետը ռուս խաղաղապահներն են եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմալ գոյությունը։ Հայաստանը հնարավորություն չունի պայմաններ ստեղծել, որպեսզի Մինսկի խումբը վերադառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման օրակարգ»,- ընդգծեց նա։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան