Զաքարյան. Կան պատերազմի ռիսկեր, պետք է միավորվել. մինչեւ հաջորդ ընտրություններ Հայաստանը կարող է չլինել
Պատերազմի ռիսկերը ինչպես կային, այնպես էլ պահպանվում են, Սյունիքը նույնպես կարող է դառնալ բախման կետ, որը կարող են սադրել դրսից։ Այս մասին նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Նա հիշեցրեց, որ երկու օր առաջ ադրբեջանցիները մաքսակետեր են բացել Որոտանի ուղղությամբ, իսկ այդ իրադարձության առաջին նշաններն են դարձել իրանցի վարորդներից մաքսատուրքերի գանձման վերջերս տեղի ունեցած դեպքերը։
«Ո՞վ է որոշել, որ ինչ-որ անհայտ քարտեզներով այդ տարածքը Ադրբեջանինն է, եթե սահմանազատում չի եղել։ Ինչո՞ւ է ներկայիս վարչակազմը Հայաստանում մնացել իշխանությունում։ Ինչո՞ւ են նրանք նորից խաբել հասարակությանը նրանով, որ իբր խաղաղ ապագա են ստեղծում։ Սա բացահայտ հանցագործություն է պետության դեմ, ինչի արդյունքում Փաշինյանն առանց խղճի խայթի հանձնում է Սյունիքը, որը կարեւորագույն դեր է խաղում հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում»,- նշեց Զաքարյանը։
Այս իրավիճակից դուրս գալու համար, նրա գնահատմամբ, պետք է որոշակի աշխատանք կատարել, այդ թվում իրավական հարթությունում։
«Եթե ընդդիմությանը հաջողվի ձեռք բերել բնակչության մեծամասնության աջակցությունը, ստեղծել նոր քաղաքական իրավիճակ Հայաստանում, որոշումների ընդունման նոր մեխանիզմ, ստիպել միջազգային հանրությանն ընդունել նոր իրավիճակը երկրում, ապա դա թույլ կտա լուծել շատ խնդիրներ հօգուտ մեր երկրի։ Անհրաժեշտ է միավորվել եւ հեռացնել ներկա իշխանությանը։ Հայաստանի շուրջ ներկա իրավիճակի միակ պատճառը դավադիրների խունտան է, որն իշխանության է եկել «թավշյա հեղափոխության» ճանապարհով։
Մենք չենք կարող սպասել հաջորդ ընտրություններին, որովհետեւ մինչեւ հաջորդ ընտրություններ Հայաստանը կարող է եւ չլինել։ Կապիտուլյանտին պահում են իշխանությունում, քանի որ նա պատրաստ է շարունակել հողեր տալը, գնալ զիջումների ի հաշիվ Հայաստանի։ Որքա՞ն հեռուն կգնան նրանք։ Մինչեւ Երեւա՞ն։ Սա իշխանության եւ ընդդիմության խնդիր չէ, սա ազգային հարց է։ Ընդդիմությունն ամեն օր պայքար է մղում, բայց կա նաեւ կեղծ ընդդիմություն, որը ծառայում է ոչ թե Հայաստանի շահերին, այլ ստեղծված է այլ նպատակների համար։ Հակառակ դեպքում ամբողջ ընդդիմությունն այսօր կմիավորվեր։ Չնայած նրանք նույն բանի մասին են խոսում, ինչ եւ իրական ընդդիմությունը, բայց մի բան է ասելը, այլ բան՝ գործելը»,- ընդգծեց պաշտպանության նախկին փոխնախարարը։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան