Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը շարունակում է զարգացնել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը շարունակում է զարգացնել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը։ Հերթական հայտարարությունները հնչել են Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհուրդ) անդամ երկրների դիվանագիտական ղեկավարների VIII նիստում (Ստամբուլ)։
Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ Բայրամովը «ուշադրություն է հրավիրել Հարավային Կովկասում խաղաղ նախաձեռնությունների եւ Բաքվի ու Անկարայի հաջող համագործակցության վրա։ Դրա վառ վկայությունն է 3+3 նախաձեռնությունը՝ ուղղված հետհակամարտային տարածաշրջանային համագործակցությանը»։
Ադրբեջանցի նախարարի խոսքով՝ «այս ձեւաչափը կարող է համագործակցության օգտակար մեխանիզմ դառնալ Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի բազմամյա օկուպացիայի ավարտի ֆոնին»։ Ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը վստահություն է հայտնել, որ այսուհետ գործընթացները Հարավային Կովկասում զարգանալու են միանգամայն այլ հունով. «Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի առաջնորդների 2020թ. նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը հետագա ընթացք ստացավ 2021թ. հունվարի 11-ի Եռակողմ հայտարարության ընդունմամբ, որը վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Նախաձեռնվում են տրանսպորտային ճանապարհների ապաշրջափակման կոնկրետ քայլեր , այդ թվում շատ կարեւր Զանգեզուրի միջանցքի, ինչը կնպաստի ապրանքաշրջանառության աճին տարածաշրջանում։ Հույս ունենք, որ Թյուրքական խորհրդի գործընկերները նույնպես կօգտվեն այդ հնարավորություններից»։
Նշենք, որ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ «միջանցքներ» չեն լինելու, իսկ հաղորդակցությունների ապաշրջափակումը ենթադրում է ճանապարհների բացում, որոնք գտնվելու են պետությունների տարածքային իրավազորության ներքո։
Այնինչ, Ադրբեջանը ցուցադրում է «ապաշրջափակման» փայլուն օրինակներ՝ այսօրվանից հասկանալի չէ, թե ինչի հիման վրա Հայաստանի իշխանությունների կողմից թշնամուն հանձնված Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները մաքսակետ են բացում։ Ճանապարհը ներկա պահին փակ է։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը