Արմանս դեռ հոկտեմբերի սկզբին ասում էր՝ մամ, հողերը և մեր կյանքերը իշխանությունը նվիրել է Ադրբեջանին․ զոհվածի մայր
Հայաստանի իշխանությունները հանդես են գալիս խեղճի դիրքերից և անում են այն, ինչ իրենց պարտադրում են։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքին հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհված կամավոր Արման Օհանջանյանի մայրը՝ Ելիզավետա Օհանջանյանը։
«Մեր տղաներին դեպի մահվան ճիրաններ ուղարկողն ուզում է մենք խեղճանանք ու սգի մեջ ապրենք, սակայն մեր տղերքն ուզում են, որ մենք կիսատ չթողնենք իրենց գործը։ Թույլ մի տվեք, որ մեր երկիրը բզկտեն և նվիրեն թշնամուն։ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, չի լինելու նաև միջանցք, որը նվիրելու են թշնամուն։ Մենք իրավունք չունենք խեղճի դիրքերից հանդես գալու, իսկ այսօր Հայաստանի ղեկավարությունը խեղճի դիրքերից է հանդես գալիս։ Նրանք այնքան են խեղճացել, որ ինչ պարտադրում են, այդպես էլ անում են։ Կամավոր ռազմաճակատ գնացած որդիս՝ Արմանս, դեռ հոկտեմբերի սկզբին ասում էր՝ մամ, իմացիր՝ այս հողերը և մեր կյանքերը իշխանությունը նվիրել է Ադրբեջանին։ Իմ 23 տարեկան տղան ասում էր՝ ես գնում եմ, որ տղաս չգնա, չկռվի։ Եվ մեր բոլոր տղաներն են գնացել, որ մենք ապրենք խաղաղ երկնքի տակ։ Արմանս զոհվեց արտաքին և ներքին թշնամիների կատարած քայլերի պատճառով։ Արմանը, Մխիթարն, Աբգարը, Հայկը, մեր բոլոր տղաներն իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի, իսկ մեզնից շատերը զլանում են ջանք գործադրել երկիրն այս իրավիճակից հանելու համար։ Շատերը վախենում են աշխատանք կորցնելու, շատերը՝ պարգևավճար, հասկանո՞ւմ եք՝ մեր տղերքը չվախեցան կյանքը զոհել։ Հերոս նահատակների հարազատների անունից կարող եմ ասել, որ չենք թողնի, որ այս ամենն անցնի գնա։ Հայկական նյուրնբերգյան դատավարությունը լինելու է, այլապես մենք հայ լինելու իրավունք չունենք»,- նշեց նա։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը