Միակ բանը, որ կարող են անել Ուկրաինայի իշխանությունները, ինձ առևանգելն ու Վրաստանին արտահանձնելն է. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում պատմել է՝ ինչպես է տեղի ունենալու սեպտեմբերի 10-ին նախատեսված վերադարձն Ուկրաինա: Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս»-ը, Սաակաշվիլին հայտնել է, որ Ուկրաինան ունի միայն մեկ տարբերակ իրեն ձերբակալելու՝ դա առևանգումն ու Վրաստանին արտահանձնումն է:
«Դա կլինի արդեն քրեական հանցագործություն, և բոլոր նրանք, ովքեր դա կանեն, ստիպված կլինեն պատասխան տալ», - ասել է Օդեսայի նախկին նահանգապետը:
Նա հաստատել է, որ չնայած Լեհաստանի ու Ուկրաինայի սահմանը բաժանված է փշալարերով՝ նա կանցնի այն, քանի որ ունի դրա իրավունքը:
«Սահմանին ինձ կդիմավորեն Ուկրաինայի հազարավոր քաղաքացիներ: Այնտեղ կլինեն ընդդիմադիր շատ գործիչներ: Ինձ ասել են, որ ինձ հետ սահմանը ցանկանում են անցնել նաև Լեհաստանում գտնվող բազմաթիվ ուկրաինացիներ, սակայն ես չեմ ցանկանում ավելորդ քաշքշուք ստեղծել», - ասել է Սաակաշվիլին՝ հավաստիացնելով, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնին չի հավակնում:
Հիշեցնենք, որ նա լքել է Վրաստանը 2013թ.-ին՝ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի պաշտոնավարման մեկնարկից հետո։
2015թ.-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նրան Ուկրաինայի քաղաքացիություն է շնորհել և նշանակել Օդեսայի նահանգապետ։
2016թ.-ին Սաակաշվիլին հեռացել է այդ պաշտոնից՝ հայտարարելով, որ Ուկրաինայի իշխանությունները չեն ցանկանում պայքարել կոռուպցիայի դեմ։ Ավելի ուշ երկրի իշխանությունները զրկել են նրան քաղաքացիությունից:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների