Նիկոլը ստում է՝ ասելով, որ Սյունիքի սահմանից մեր զորքը հետ չքաշելու դեպքում կարող էր նոր պատերազմ սկսվել․ Աշոտյան
Հայաստանը հայտնվել է այս վիճակում, որովհետեւ նախորդ տարվա նոյեմբերի 9-ից հետո հայ ժողովուրդը չկարողացավ հեռացնել այն սրիկայախմբին, որը պատասխանատու էր կործանարար ու աղետաբար պատերազմի, հազարավոր զոհերի ու հայրենազրկման համար։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով, նոյեմբերի 9-ից հետո այս իշխանությունների հեռացումը պետք էր երկու պարզ պատճառով. «Առաջինը, պետք էր աշխարհին պետք էր ցույց տալ, որ Հայաստանը ծնկի չի գալու, հայ ժողովուրդն ունի արժանապատվություն։ հետեւաբար, մեր ազգային շահերի հաշվին բերել 3+3 տարածաշրջանային պրոեկտներ, կոմունիկացիոն պրոյեկտներ, որտեղ չի ներառվում մեր ազգային շահը, մեզ դիտարկել մանրադարամ աշխարհքաղաքական զարգացումներում, եւ երկրորդ, այս ոհմակը պատասխանատու է եւ մինչև ինչպես նոյեմբերի 9-ը եղած խնդիրների համար, եւ դրանից հետո»,-ասաց Արմեն Աշոտյանը։
Նա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած այն հայտարարությունը, որ Կովսական-Սանասար հատվածից հայկական զորքերի հետ քաշումը եղել է իր բանավոր հրամանով, եւ եթե հետ չքաշեին զորքերը, կլիներ նոր պատերազմ:
«Հիմա հասկանանք, թե որտեղ է ինքը մեզ «քցում» հերթական անգամ: Առաջինը՝ եթե Զանգելանից և Կուբաթլուից պետք էր զորքերը հետ քաշել, ապա ինչո՞ւ այդ մասին գրված չէր նոյեմբերի 9-ի փաստաթղթում։ Չէ՞ որ, երբ Պուտին-Ալիև-Փաշինյան փաստաթուղթը ստորագրվում էր, այդ փաստաթղթի մեջ բոլոր շրջանները ըստ ժամանակացույցի գրած էին, ինչո՞ւ այդ ժամանակ Զանգելանն ու Կուբաթլուն նշված չէր», - ասաց նա։
Աշոտյանի խոսքով՝ եթե պատերազմը դադարել էր, հայկական կողմին էլ զորքերը հետ քաշելու պահանջ չէր ներկայացվել, նշանակում է՝ նոր պատերազմ սկսվել չէր կարող։
«Երկրորդը՝ երբ դեկտեմբերի 17-ին՝ դավաճանական փաստաթղթի ստորագրումից գրեթե 40 օր անց, Նիկոլն ասում է, որ եթե զորքերը հետ չքաշվեին, ապա կլիներ պատերազմ, ապա հիշենք, որ Ռուսաստանը հրադադարի՝ ռազմական բոլոր գործողությունների դադարեցման երաշխավորն էր։ Ինչո՞ւ է Նիկոլը 40 օր անց մեզ վախեցնում պատերազմով այն դեպքում, երբ Ռուսաստանի քավորությամբ, երաշխավորությամբ նոյեմբերի 9-ին արդեն եղել է հրադադար», - նշեց Արմեն Աշոտյանը։
«Այսինքն ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ստում է, զորքերի հետ չքաշելը հղի չէր պատերազմական գործողություններով, և երկրորդ, նման պահանջ չկար փաստաթղթում։
Երրորդ հարցն էլ կա. Ինչո՞ւ այդքան հետ քաշեցիր՝ մերկացնելով Գորիս-Կապան ճանապարհը։ Չէ՞ որ, եթե դու պրոցես ես տանում ու մի քիչ էլ հայրենիք ես սիրում և ունես խելք, կարելի էր ասել՝ զորքերը քաշում եմ, ենթադրենք, 5 կմ-անոց բուֆեր եմ տալիս Գորիս-Կապան ճանապարհին, մինչև լուծվեն դելիմիտացիայի, դեմարկացիայի, մնացած հարցերը», - ասաց ՀՀԿ փոխնախագահը:
Նա համոզմունք հայտնեց, որ սա արվել է որպես դավաճանություն մեր շահերի. «Այս ամբողջ համատեքստը որ վերլուծում ես, ոչ թե իր բլա-բլա-բլան ես լսում, հասկանում ես, որ ինքը մեզ նորից խաբում է, գցում է, դրա համար ցինիկաբար խոսում է, քանի որ մնացել է անպատիժ»,-ասաց նա։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան