Մեքսիկան Հյուսիսային Կորեայի դեսպանին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Մեքսիկայի իշխանությունները Հյուսիսային Կորեայի դեսպանին պերսոնա նոն գրատա են հայտարարել եւ նրան երկրից հեռանալու համար 72 ժամ են տվել: Այս մասին հայտնում է Reuters-ը: Հյուսիսային Կորեայի դեսպանին երկիրը լքելու պահանջով կարգադրությունը փոխանցվել է որպես բողոք Փհենյանի անցկացրած միջուկային փորձարկումների դեմ:
«Այսօր Մեքսիկայի կառավարությունը Հյուսիսային Կորեայի դեսպան պարոն Կիմ Հյոն Կիին պերսոնա նոն գրատա է հայտարարել եւ նրան 72 ժամ է հատկացրել երկրի տարածքը լքելու համար»,- նշված է Մեքսիկայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ միջուկային փորձարկումները խախտում են միջազգային իրավունքի նորմերը եւ սպառնալիք են ներկայացնում ասիական տարածաշրջանի ու ամբողջ աշխարհի համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է