Արցախի, բանակի և ներքին անվտանգության հարցում ես և Նիկոլ Փաշինյանը տարաձայնություններ ունեինք․ Արթուր Վանեցյան
2019թ-ի ամռանն արդեն աշխատանքից ազատվելու որոշում ունեի, դրա մասին բազմիցս տեղեկացրել եմ Նիկոլ Փաշինյանին, իսկ արդեն սեպտեմբերին եղավ իմ հրաժարականի մասին հայտարարությունը: Այս մասին civilnet-ի եթերում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և հիմնավորել, որ Արցախի, բանակի և երկրի ներքին անվտանգության հետ կապված հարցերում Նիկոլ Փաշինյանն ունեցել են տարբեր ընկալումներ.
«Այս ամենի արդյունքը եղավ Արցախյան 44-օրյա պատերազմը և այն հետևանքները, որ մենք այսօր տեսնում ենք»,-ասաց Արթուր Վանեցյանը:
Նրա փոխանցմամբ՝ տարաձայնություններ են ունեցել նաև Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում հնչեցրած «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարություն հետ կապված.
«Ես այդ հայտարարության հետ համաձայն չեմ եղել և Նիկոլ Փաշինյանին խնդրել եմ, որպեսզի այլևս նման հայտարարություններ չանի»,-ասել է Վանեցյանը:
Անդրադառնալով դեռևս ԱԱԾ տնօրենի պաշտոնում հնչեցրած իր հայտարարությանը՝ որ Արցախի տարածքները ոչ միայն չեն հանձնվելու, այլև՝ վերաբնակեցվելու են՝ Ա. Վանեցյանը պարզաբանել է, որ այդ հայտարարությունն արել է փակ ֆորմատով քննարկման ժամանակ.
«Ես իմ նշանակումից հետո բազմիցս այցելել եմ Արցախ, Արցախում լինում էի գրեթե ամեն ամիս, շատ սերտ աշխատում էինք Արցախի իշխանությունների հետ և փորձում էինք այնպես անել, որպեսզի տարաձայնություններ չլինեն Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև։ Հերթական այցի ժամանակ նախագահ Բակո Սահակյանի նախաձեռնությամբ մենք այցելեցինք Արաքսավան համայնք, որտեղ եղավ հայտնի խորհրդակցությունը։ Եթե դուք տեսնեք այդ խորհրդակցության տեսանյութի որակը, կհասկանաք, որ դա պրոֆեսիոնալ նկարահանում չէ, հետագայում մենք իմացանք, որ դա նկարահանել է Բակո Սահակյանի անձնական օպերատորը՝ իր հեռախոսով։ Ես այդ հայտարարությունն արել եմ փակ ֆորմատում, արել եմ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և Հայաստանի անվտանգության մարմինների ղեկավարության միջավայրում։ Դա հանրայնացման ենթակա չէր, բայց այնպես էլ չէր, որ մենք այլ կերպ էինք մտածում:
Բայց ես քաղաքական դեմք չէի, ես երկրի արտաքին քաղաքականությունը որոշողը չէի։ Ես սպա էի, գեներալ, ով, իհարկե, պետք է անի նման հայտարարություն։ Արտաքին քաղաքականությունը որոշում է ԱԳ նախարարությունը և վարչապետը, նրանք իրենց հայտարարությունների մեջ պետք է լինեն շատ ուշադիր և հասկանան բոլոր հայտարարությունների հետևանքները»,- ասել է Արթուր Վանեցյանը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը