Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ) Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունում

Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. ՊապոյանՄենք եկել ենք Պորտուգալիա, երկու գոլ ենք խփել, բայց պարտվել ենք
Հայաստան

«Խաղաղություն՝ ինչի՞ դիմաց՝ Փայլասարի՞, Արագածի՞. մեր բոլոր սարերը տանք, ասենք՝ խաղաղ ապրում ենք». Սամվել Թադևոսյան

Արցախյան երեք պատերազմների վավերագիր, ռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադևոսյանին մտահոգում է այն, որ մարդիկ գիտակցորեն լուռումունջ են դարձել:

«Ես անսահմանորեն սիրում եմ իմ հայ ժողովրդին, և իմ ամբողջ գործունեությունը, վերջին հաշվով, եղել է՝ ծառայել իմ պետությանը, իմ մշակույթին։ Ես խորը ցավ զգացի, որ Գավառում ճանապարհը փակել էին ձկան պատճառով: Գիտե՞ք՝ դա դառնում է որկորի խնդիր, բայց մի քանի տասնյակ կիլոմետր այն կողմ հողերը Վարդենիսում, որ տալիս էին, ես այդպիսի կիրք չտեսա: Ես միշտ ասում եմ՝ զատենք մտահոգվածներին, որոնք, վերջին հաշվով, կոչված են կրելու այս երկրի բախտը և զոհվելու այս երկրի ապագայի համար. այդ տեսակին մոռացեք, նրանք հավերժորեն գամված են իրենց բարոյական պարտավորությանը: Բայց հենց հանկարծ երկու օրով արգելեցին ձուկ բռնելը, արդեն որկորի և գրպանի հարց էր, տեսեք՝ ինչ բունտի հասանք: Սա, դժբախտաբար, գալիս է ապացուցելու, որ բարոյալքման դրոշակը բավականին բարձր է ծածանվում մեր այսօրվա իրականության մեջ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Ռեժիսորը հիշեց, որ 1988թ. կար գաղափար, զարթոնք և գեներացիա. «Ես լավ հիշում եմ, որ շեփորահար Աշոտի շեփորը ազդում էր բոլորի վրա. մենք հուզական ազգ ենք: Այդ ամենը բերել էր մեզ համախմբման: Դա այն ժողովուրդն էր, որի տատիկները սովի, ցրտի տարիներին գուլպա էին գործում՝ ուղարկում Արցախ: Բայց ահա տեսեք՝ այդ խաղաղություն կոչվող վտանգավոր արատը. մեզ խաբուսիկ հաբ են ուղարկել, որ խաղաղություն է, և վերջ»:

Նրա դիտարկմամբ՝ հետզհետե բարոյալքվող միջավայրը ծնել է այս վիճակի ժողովուրդ և այս ժողովրդի միահեծան առաջնորդ, որի արդյունքը եղավ ողբերգական.

«Հռետորական արվեստում այսպիսի հետաքրքիր բան կա՝ կարևորը այդ պահին մասսաներին շշպռելն է: Անկախ նրանից՝ որքանով է քո ճշմարտությունը խելքին մոտ կամ ճիշտ հակառակը, կարևորը, որ ժողովրդին դարձնես քո կարևոր գործիքը, իսկ հետո, թե ինչ անակնկալներ ես իրենց բերելու՝ թաքցնելով քո բուն նպատակը, կարևոր չէ, ժամանակի հարց է: Հիմա տեսեք՝ ասֆալտով, գրանտներով, տարբեր ձևերով ժողովրդին ասում են, որ լավ է լինելու: Միշտ մեղավոր փնտրելը մեղքից խուսափելու ձև է, ասում է՝ դավաճաններ կան, բայց չի բացահայտում՝ դավաճանն ով է, անունը գտել են՝ նախկիններ, նախկինները այս արեցին, այն արեցին: Ես բացահայտ և պատասխանատու ասում եմ՝ այդ նախկինները 12.000 քառակուսի կիլոմետր հայրենիք էին թողել այս իշխանությանը, և թե հիմա ինչ է մնացել, մենք չգիտենք: Հիմա նոր ստորագրությունների մասին են խոսում, և խաղաղություն ինչի՞ դիմաց՝ Փայլասարի՞: Արագածն էլ է սար, մեր բոլոր սարերը տանք, ասենք՝ խաղաղ ապրում ենք: Հասկանո՞ւմ եք՝ ուզում են մեզ բերել կենդանական, կախյալ, ստոր մի վիճակի, որ մենք երկարատև խաղաղություն ենք կնքում, բայց ստիպված ենք մի հատ սար տալ՝ երեք գերի ստանալ: Քավ լիցի, ես ուզում եմ, որ մեր բոլոր գերիները մեր կողքին լինեն, բայց մենք կարո՞ղ ենք Հայաստանն ամբողջապես տալ Ադրբեջանին՝ 13 գերու դիմաց. չե՛նք կարող»:

Նա ընդգծեց՝ նախ պետք է հանրության միտքը փոխվի. «Ես ասացի արդեն, որ միջավայրը բերեց էս մարդուն, ես անունն էլ չեմ ուզում տալ, և նրա լկտի խմբին, որովհետև աներևակայելի բաներ են անում: Հայաստանում սովի մատնված արցախցիներ կան, իսկ սրանք մտածում են՝ էլ ինչպե՞ս բարձրացնեն իրենց պարգևավճարները: Գիտե՞ք՝ լկտիության մեջ անգամ պետք է տրամաբանություն լինի: Եթե մարդու վարքը պատճառաբանված չէ, մարդը խելագար է կամ օտարերկրյա գործակալ, որ հետևողականորեն անում է հակապետական, հակաազգային, հակահայ գործունեություն»:

Այսօր ԱԺ-ում միջադեպ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Գեղամ Մանուկյանն ասաց, որ Արցախն ուրացողը դավաճան է, ԱԺ փոխնախագահի հրահանգով ուժայինները նրան հեռացրին նիստերի դահլիճից: Միջադեպի վերաբերյալ Սամվել Թադևոսյանը հետևյալն ասաց.

«Այսպիսի մի երգ կա՝ թիփի, բորան, կարկուտ, կայծակ, ո՞վ է մեղավոր՝ Դաշնակցությունը: Այս 30 տարի է՝ կպել են այն Դաշնակցությանը, որը Արցախում ապստամբություն բարձրացրեց, ապա՝ հեղափոխական պայքար, ապա՝ զինյալ պայքար: Դա այն Դաշնակցությունն է, որ հրահանգեց՝ դեպի երկիր, և եկան հայրենիք՝ զենքով, զրահով, պոտենցիալով, մտքի մեծ պաշարով և գումարներով: Հիմա ինչո՞ւ են հալածում Դաշնակցությանը, որովհետև ազգային դիմագիծ ունի, որովհետև հարց է տալիս՝ էս երկիրը ինչո՞ւ եք վաճառում, հանուն ինչի՞: Շարվեշարան դաշնակցականները գնացին զոհվեցին: Ես պատերազմի մասնակից եմ, ես վավերագրել և 30 ֆիլմ եմ նկարել միայն «Խոնարհ հերոսներ» խորագրով, որոնց մեծ մասը նվիրված է դաշնակցականներին: Ես գիտեմ, թե կամավորականների մեջ ինչ հերոսներ կան, երկրապահի տղաներն ինչ հերոսություններ ունեն: Այսօր երեք անգամ մարդն ասում է՝ ով այսինչ բանը ասի՝ սրիկա է, ոչինչ չեն ասում, բայց որ Գեղամ Մանուկյանն ասում է՝ հայրենիքը ուրացողը դավաճան է, դա ամենապարզ աֆորիզմն է, և տեսեք՝ ուժ են կիրառում: Ինչի՞ համար, որովհետև Գեղամ Մանուկյանը դաշնակցական է: Դաշնակցականների տեսակը ոսկոր է այսօրվա իշխանության կոկորդում՝ շատ պարզ պատճառով, որովհետև Դաշնակցությունը երբեք թույլ չի տվել, որ հայրենիքը վնասվի՝ ի շահ ինչ-որ մարդկանց մանրապճեղ ցանկությունների»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում