Թուրքիայի համար ՀՀ հետ հարաբերությունները կարգավորելու խոչընդոտ չի մնա, եթե նա «լուծի Բաքվի հետ խնդիրները». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի համար «ոչ մի խոչընդոտ չի լինի» Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, եթե նա «լուծի իր խնդիրները Ադրբեջանի հետ», փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Տեւական խաղաղություն կառուցելու պայմաններն այժմ ավելի բարենպաստ են, քան երբեւէ։ Այս հարցում Հայաստանին անհրաժեշտ է անկեղծ կամք դրսեւորել Ադրբեջանի հետ խնդիրները լուծելու համար։ Եթե նա դա անի, ապա Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար որեւէ խոչընդոտ չի լինի»,- ասել է Էրդողանը, ով այցով գտնվում է Ադրբեջանում։
Նա նշել է, որ ենթակառուցվածքային նախագծերը, որոնք իրականացվում են Արցախի օկուպացված տարածքներում Թուրքիայի մասնակցությամբ, «ավտոճանապարհներն ու երկաթուղիները տնտեսական եւ առեւտրային շահավետ հնարավորություններ կստեղծեն տարածաշրջանի բոլոր երկրների համար»։ «Սրանից կշահեն Ադրբեջանի բոլոր հարեւանները՝ ներառյալ Իրանը, Վրաստանը եւ Հայաստանը»:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը